Երեկ կեսօրից պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը
![](https://168.am/wp-content/uploads/2021/04/Edgar-Xazaryan-3.jpg)
Հետաքրքիր է, որդյո՞ք ՀՀ ԱԱԾ պետական պահպանության աշխատակիցները ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելուց և այն Հանրապետության նախագահի կողմից ընդունվելուց հետո (գրավոր փաստաթղթերի առկայության պայմաններում), կթույլատրե՞ն նրան մուտք գործել կառավարական շենք, թե՞ ոչ։
ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հանդիսանում պետական պահպանության օբյեկտ, հետևաբար՝ նրա պահպանությունը ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացնելն իր մեջ ենթադրյալ հանցագործության հատկանիշներ է պարունակում։
ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը երեկ կեսօրից պետք է դադարեցրած լիներ ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների պահպանությունը»։