Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

26 ապր 2021 11:56

Ադրբեջանցիները ևս մեկ անգամ բարձրացրել են Մեծամորի ատոմակայանի հարցը, բայց այդ առաջարկը տապալվել է

«Ապրիլի 19-20-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել ԱլԳ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը»,- այսօր ԱԺ-ում Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։


Նրա խոսքով, ապրիլի 19-ին տեղի են ունեցել 4 հանձնաժողովների նիստեր՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ հարցերով, որտեղ ելույթներ են ունեցել նաև հայաստանյան պատվիրակության անդամները։


Պատգամավորը տեղեկացրեց, որ քաղաքական հանձնաժողովն այս անգամ իր ռեզոլուցիայով անդրադարձել է ԱլԳ պետություններում եվրոպական ինտեգրման հետ կապված հարցերի, ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։


«ԱլԳ անդամ 3 պետություններ ունեն ասոցացված համաձայնագիր ԵՄ-ի հետ, և մեզ համար կարևոր էր շեշտադրումներ անել մեր համաձայնագրի վրա և մեր եվրոպացի գործընկերների ուշադրությունն ուղղել այդ փաստին։ Պետք է ասեմ, որ վեհաժողովում տեղի ունեցավ լայն քննարկում, որը վերաբերում էր կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներին, շեշտադրումներ կային նաև անվտանգության հարցի շուրջ»,- նշեց Վիկտոր Ենգիբարյանը։


Նա հավելեց, որ անդրադարձ է նաև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ պայմանավորված գերիների վերադարձի հարցին, որի պարտավորությունը ադրբեջանական կողմը մինչ այսօր չի կատարել։


«Պիտի ասեմ, որ այս հարցի շուրջ մեր եվրոպացի գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս։ Եվրոպացի մի շարք գործընկերներ իրենց ելույթներում նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտականությունները։ Բացի այդ, շեշտադրվեց հայատյացության ու Ադրբեջանում բացված խայտառակ պուրակի մասին, հայկական մշակութային կոթողների ավերան հարցը բարձրացվեց»,- տեղեկացրեց նա։


Վիկտոր Ենգիբարյանը նշեց նաև, որ ապրիլի 20-ի լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, իսկ Ադրբեջանի Մեջլիսի նախագահը ելույթ չի ունեցել, ինչը հուշում է, որ իրենց չի գոհացնում Եվրանեսթի աշխատանքը։


«Նրանց առաջադրած բոլոր հակահայկական կետերը դուրս են մղվել»,- ասաց նա։


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հավելեց, որ հայկական կողմի 100-ից ավելի առաջարկությունների զգալի մասն ընդունվել է։


«Կարող ենք ասել, որ փոքր, բայց ուրախալի հաջողություն է, որ մեր առաջարկած բանաձևը ամբողջությամբ ընդունվեց»,- նշեց նա։


Իմքայլական պատգամավոր Արման Եղոյանն էլ նկատեց՝ ադրբեջանցիները ևս մեկ անգամ բարձրացրել են սովետական ատոմակայանների հարցը՝ նկատի ունենալով հայկական ատոմակայանը, բայց ինչպես նախորդ բոլոր դեպքերում, իրենց այդ առաջարկը տապալվել է։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր