ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

26 ապր 2021 13:59

Այժմ աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ

Ադրբեջանը մտադիր է կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում:


Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ, գրում է minval.az-ը:


Նա նշել է, որ Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել տարածաշրջանային հաղորդակցային նախագծերի իրականացման գործում, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ և Հյուսիս-Արևմուտք տրանսպորտային միջանցքները:


«Այժմ մենք աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ուղղությամբ, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի բաղկացուցիչ մաս: Այս միջանցքը կամրապնդի Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն: Ես հրավիրում եմ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ավազանից գործընկեր երկրներին դիտարկելու տարածաշրջանային այս ծրագրի ներուժը»,- շեշտել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր