Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»          Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների       Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

26 ապր 2021 15:09

Այս իշխանությունը գործող ռումբ է դրել Սյունյաց աշխարհի ու ՀՀ–ի տակ, եթե չլինի Սյունիքը, ապա տապանաքար կարող ենք դնել ՀՀ–ի վրա

ՀՀ իշխանությունը գործող ռումբ է տեղադրել Սյունիքի տակ։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը` մեկնաբանելով համացանցում հայտնված տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը Սյունիքում նոր դիրքեր է հանձնել Ադրբեջանին։
«Այս իշխանությունը մի հատ ռումբ է դրել Սյունյաց աշխարհի ու ՀՀ–ի տակ։ Եթե չլինի Սյունիքը, ապա տապանաքար կարող ենք դնել ՀՀ–ի վրա։ Այդ ռումբը դրել են Սյունիքի տակ ու ֆիթիլը վառել են»,– ասաց Փարամազյանը։

Ինչ վերաբերում է նոր դիրքեր զիջելուն, Քաջարանի քաղաքապետն այդ լուրերը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` ասելով, որ Սյունիքի համար կարևոր ռազմավարական դիրքերը թշնամուն զիջվել են դեռ 2020թ–ի վերջին։

«Դեկտեմբերի 17-ին, երբ հայկական կողմը` պաշտպանության նախարարը, բարձրաստիճան այլ սպաներ ժամանակ տվեցին մեզ, որ մենք լքենք մեր դիրքերը, մենք այն ժամանակվանից մեր շահեկան դիրքերը զիջեցինք թշնամուն։ Մենք էլի չէինք զիջի, եթե չհայտնվեինք այնպիսի անօգնական իրավիճակում, որ ստիպված եղանք հանձնել»,– ասաց նա` հավելելով, որ թշնամին արդեն Սյունիքի հետ սահմանին բացաձակ տիրապետում է բոլոր շահեկան դիրքերին։

Հիշեցնենք` ապրիլի 25-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ասվում էր, թե հայկական կողմը Սյունիքում ռազմավարական նոր դիրքեր է հանձնել ադրբեջանական ուժերին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր