Բաբայանի հայտարարությունները հունից հանել են զինվորականներին.նա էլ մեղքի իր բաժինն ունի օպերացիաների տապալման հարցում «Փաստ»

Հիմնական թիրախը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ու ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն էին, սակայն հասկանալի է, որ, ընդհանուր առմամբ, փորձ է արվում պարտությունն ամբողջությամբ բարդել բանակի վրա: Սա, փաստացի, ամբողջովին տեղավորվում է Հայաստանի գործող իշխանությունների և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունների տիրույթում, երբ բոլորը համարվում են մեղավոր, իրենից բացի:
Առանց այդ էլ Բաբայանը Հայաստանում և Արցախում խիստ հակասական կերպար է ընկալվում, գումարած դրան՝ այս հայտարարությունները, մեր աղբյուրի փոխանցմամբ, հունից հանել են զինվորականներին: Թերթի տեղեկություններով, զինվորականները, Բաբայանի՝ իրենց վերագրվող քննադատությունը մանիպուլ յատիվ են համարում՝ համոզմունք հայտնելով, որ շատ օպերացիաների տապալման հարցում Սամվել Բաբայանն ունի լուրջ դերակատարություն և այսպիսի հայտարարություններով փորձում է պաշտպանվել»: