Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

27 ապր 2021 11:01

Հայերը քանդել են, իսկ մենք այս երկաթգիծը Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կմիացնենք Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Զանգելանի շրջան կատարած այցի ժամանակ, հայտարարել է, որ այստեղ երկաթգիծ է եղել և «հայերը ապամոնտաժել են այն»: Այս մասին գրում է minval.az կայքը:

«Նրանք վաճառել են ռելսերի մի մասը, իսկ մյուսից հակատանկային ամրություններ են կառուցել: Մենք նորից կկառուցենք երկաթուղին: Այս աշխատանքը սկսվել է, և որոշ ժամանակ առաջ ես առաջին քարն եմ դրել Հորադիզ-Աղբանդ երկաթուղու հիմքում`Հորադիզ գյուղում»:

Ադրբեջանի նախագահի խոսքերով` այս երկաթգիծը Զանգեզուրի միջանցքով միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ.

«Փաստացիորեն, Զանգելանի շրջանը աշխարհագրորեն տեղակայված է Արևելյան Զանգեզուրի շրջանում և կկապի Արևելյան Զանգեզուրը Արևմտյան Զանգեզուրի հետ և երկաթգիծ կբացի դեպի Նախիջևան: Կբացվի նաև ավտոմոբիլային մայրուղի»,-հայտարարել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր