Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

27 ապր 2021 11:57

Մեհրիբան Ալիևայի տեսանյութերը.Մենք վերադարձել ենք այս հողեր, դրանք ետ ենք գրավել թշնամուց, հավերժ կապրենք այս հողերի վրա,Ղարաբաղն Ադրբեջան է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի` Արցախյան երկրորդ պատերազմից հետո Բաքվի վերահսկողությանն անցած Ջաբրայիլի և Զանգելանի շրջաններ: Մեհրիբան Ալիևան այցից տեսանյութեր ու լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում:

«Բասիտչայը Զանգելանի գեղեցիկ բնության մի մասն է: Բասիտչայը և հնագույն սոսին: Մենք վերադարձել ենք այս հողեր, դրանք ետ ենք գրավել թշնամուց: Այսուհետ ադրբեջանցի ժողովուրդը հավերժ կապրի այս հողերի վրա: Ղարաբաղն Ադրբեջան է»,-տեսանյութերից մեկու ասում է Ալիևը:

Ազատագրված տարածքներ կատարած այցի ընթացքում Ալիևը մասնակցել է գյուղերից մեկում «Խելացի գյուղ» ծրագրի հիմքի տեղադրման  արարողությանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր