Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

27 ապր 2021 14:00

Թող իրենք կողմնորոշվեն՝ տվե՞լ են, թե՞ ոչ,այդպիսի ծառ աճում է միայն Հայաստանի տարածքում.Երեւի Ալիեւն է սահմանը խախտել, հայկական տարածքում նկարվել

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի ու Որոտանի շրջաններ է այցելել Ալիեւների ընտանիքը։ Նրանք գրկել են Սոսու ծառը եւ լուսանկարվել։ Այդ լուսանկարը քննարկման առիթ է դարձել համացանցում։


Սյունիքի մարզի մի շարք համայնքապետեր պնդում են, որ դա «Սոսիների պուրակն» է, որը դեռեւս դեկտեմբերի 18-ին հանձնվել էր Ադրբեջանին։




Շրջակա միջավայրի նախարարությունն էլ այդ առնչությամբ պարզաբանում է տարածել, որ տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, Ադրբեջանի տարածքում գտնվող սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է, որը չի գտնվում ՀՀ տարածքում։


NEWS.am-ի հետ զրույցում Շիկահող վարչական շրջանի ղեկավար Նարե Ղազարյանը նշեց, որ այդ ծառը, որը գրկել են Ալիեւները, հայկական տարածքում է եղել. «Սոսու ծառը դեռ հնուց եկած հայկական ծառ է։ Այդպիսի ծառ աճում է միայն Հայաստանի տարածքում։ Նկարում երեւացող գետը, որը հոսում է այդ ծառի տակով, որտեղ էլ որ նրանք նկարվել են, նույնպես Շիկահողինն է։ Թող իրենք կողմնորոշվեն՝ տվե՞լ են, թե՞ ոչ։ Երեւի Ալիեւն է սահմանը խախտել, հայկական տարածքում նկարվել։ Դա միանշանակ հանձնված է։ Եթե իրենք մտածում են, թե դա հայկական տարածք է, այդպես են մեկնաբանում, ապա ստացվում է, որ Ալիեւն է սահմանը խախտել»։


Նարե Ղազարյանը պնդեց, որ լուսանկարում երեւացող գետը Շիկահողինն է եղել. «Բայց իհարկե չեմ կարող ասել, թե Ալիեւը կոնկրետ ո՞ր ծառի մոտ է նկարվել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր