Տեսանյութ. ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն թելում են Փաշինյանի ասեղը, պայմանավորվածություն կա.
Հրաժարական տալուց հետո շարունակելով մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւս մի քանի քրեական հոդված է ավելացրել իրեն: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Իսկ ամենացավալին, ըստ նրա, այն է, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը սրա դեմը չեն առնում:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ պատճառը թերեւս այն է, որ «Լուսավոր Հայաստան»-ը արդեն խոստում է ստացել, որ մի քանի տոկոս ձայներ կհավաքի,։ «Կարծում եմ նաև պայմանավորվածություն կա Բարգավաճ Հայաստանի հետ: Եթե բոլորը հիմա թելում են Նիկոլ Փաշինյանը ասեղը, ուրեմն այս դավադրության մասնակիցն են և մեղավորը»,- ասել է նա:
Մ.Եսայանի գնահատմամբ՝ հունիսի 20-ին խորհրդարանական ընտրությունները կայանալու դեպքում դրանք հավակնում են դառնալ ՀՀ պատմության մեջ ամենաբացառիկ, ամենախայտառակ և ամենավայրագ ընտրությունները: Ես չեմ բացառում, որ առճակատումը կհանգեցնի գրեթե քաղաքացիական բախումների», - նշել է նա: