Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում       Ժիրայր Սէֆիլյանն ազատ արձակվեց. ոստիկանները նրան և ԱԺԲ մյուս առաջնորդներին բերման էին ենթարկել    

27 ապր 2021 18:28

Գեներալները գուշացնում են Ֆրանսիայում հազարավոր զոհերով քաղաքացիական պատերազմի մասին

Ֆրանսիացի պաշտոնաթող գեներալները նախազգուշացնում են, որ Ֆրանսիան «իսլամիստների հորդաների» հետ քաղաքացիական պատերազմի շեմին է։ Նամակը, որի տակ ստորագրել են 80 զինծառայողներ, հրապարակվել է անցյալ շաբաթ, սակայն ոստիկանության սպայի սպանությունից հետո է միայն գրավել հասարակության ուշադրությունը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։

Նամակում ասվում է, որ իսլամիստները գրավում են Ֆրանսիայի շրջաններ և այնտեղ հակառակ երկրի սահմանադրության, հաստատում են իրենց սեփական կանոնները։

Գեներալները կարծում են, որ անգործությունը կարող է հանգեցնել սոցիալական «պայթյունի» և քաղաքացիական պատերազմի, որը կարող է հանգեցնել հազարավոր զոհերի:

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության քաղաքական առաջնորդ Մարին Լը Պենը կիսվել է իրենց մտահոգություններով և զինվորականներին հրավիրել միանալ իր՝ Ֆրանսիայի համար մղվող պայքարին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությունը դատապարտել է գեներալների նամակը՝ այն համեմատելով 1961 թվաիկանին Ալժիրում ֆրանսիացի զինվորականների անհաջող հեղաշրջման հետ, որն առաջացավ աֆրիկյան երկրներին անկախություն տալու՝ Շառլ դը Գոլի որոշմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր