Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 ապր 2021 10:51

Յուրատեսակ տեռոր ՝ուժային կառույցների միջոցով.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաստացի այսօր Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը մնացել են ուժային կառույցները: Հենց նրանց միջոցով էլ նա սկսել է յուրատեսակ «տեռոր» իրականացնել: Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ոստիկանություն են կանչվում դպրոցների ուսուցիչներ, որոնց հետ, ըստ էության, նախընտրական «զրույցներ» են տարվում:


Այս օրերին քրեական գործեր են «կարվում» մի շարք ընդդիմադիրների նկատմամբ, ոմանց հրավիրում են ԱԱԾ: Օրինակ՝ երեկ մեզ հետ զրույցում ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը հաստատեց, որ իրեն և ամուսնուն նույնպես հրավիրել են ԱԱԾ: Այսպիսի օրինակները քիչ չեն, և կան տեղեկություններ, որ գնալով զանգվածային բնույթ են ստանալու, հին ու նոր «գործեր» են «վերակենդանացնելու», քանի որ Փաշինյանը պարզապես սարսափած է ընտրություններում պարտվելու մտքից:


Ի դեպ, այս ամենից բացի, Նիկոլ Փաշինյանն սկսել է աշխատել նաև Ֆեյսբուքում: Մեր տեղեկություններով, նրա ուղիղ հրահանգով զանգվածային բողոքներ են ուղարկվում ընդդիմադիրների սոցցանցային էջերի դեմ, ինչի հետևանքով որոշ էջեր կա՛մ որոշ ժամանակով բլոկվում են, կա՛մ սահմանափակվում են առանձին ֆունկցիաներ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր