Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

29 ապր 2021 12:55

Ակցիայի մասնակիցներին հունից հանեց, երբ Քերոբյանը զոհվածներին անվանեց «մեռած երեխեք»

Քիչ առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դուրս եկավ կառավարության շենքից, հանդիպեց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախարարության մարզային 69 աշխատակիցներ երեկ տեղեկացվել են, որ հաստիքի կրճատման շրջանակում հեռացվում են աշխատանքից։

Նախարարության գյուղոլորտի 69 ներկայացուցիչները պնդում են՝ տեղեկություն ունեն նաեւ, որ մոտ երկու ամսից խորհրդատվական բաժինն ընդհանրապես փակվելու է։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ որոշումը հենց Քերոբյանն է կայացրել, ում կարծիքով այդ հաստիքները զբաղեցնող աշխատակիցների աշխատանքն այլևս անարդյունավետ է։

Նախարարը ամեն կերպ փորձում էր համոզել, թե ամեն ինչ լավ է լինելու, իրենց առանց աշխատանքի չեն մնալու։ Քերոբյանը նաեւ ասաց, որ ինքը պատերազմից վերադառնալով և նշանակվելով նախարար ինքն իրեն խոսք է տվել, որ ամեն ինչ անելու է, որ, իր խոսքով, «մեռած երեխեքի» համար ստեղծի լավ, ուժեղ երկիր։

Այս արտահայտությունը ուղղակի հունից հանեց ակցիայի մասնակիցներին, որոնք ուղղեցին նախարարին՝ զոհված , ոչ թե մեռած։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր