Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրք կարա մարդ տանի ճանապարհից, պատերազմը դեռ չի ավարտվել
Լուսավոր Հայաստան կուսակցությունը նախագիծ է ներկայացրել, որը միտված է լուծելու ռազմաարդյունաբերության խթանումն ու երկրի գիտական ներուժի օգտագրոծումն ի շահ բանակի: Նախագծով նախատեսվում էստեղծել ռազմաադրյունաբերության համալիրին կից գործող գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր՝ ելնելով բանակի ու պետության կարիքներից: Այն քաղաքացիները, ովքեր կընդունվեն բուհ, բակալավր ու կկնքեն պայմանագիր, որ իրենց ողջ գիտական ներուժն օգտագործելու են բանակին, նրանց տարկետում կտրվի: Հետո մագիստրատուրան կամ ասպիրանտուրան կանցնեն համապատասխան հաստատությունում, որտեղ իրենց գիտական աշխատանքները կվերաբերեն կոնկրետ բանակի կամ պետական այլ մարմինների անհրաժեշտություններին:
Սասուն Միքայելյանի խոսքերով, մենք միշտ հետ ենք ընկնում,նոր հեծանիվ ենք ուզում սարքել. «Պատերազմը դեռ չի ավարտվել, մենք պետք է կարողանանք շտապ կարգով արդյունքի հասնել: Դա հետագայի խնդիր է: Մենք պետք է կարողանանք ռազմական ուսումնարաններում ինչ-որ թեքումով կուրսեր բացենք հաջողության հասնելու համար»:
Նա հայտարարեց, որ մենք ունենք ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, սակայն դրանք այս պատերազմում արդյունք չտվեցին:
Միքայելյանն ընդհանուր առմամբ դեմ չէ ԼՀԿ-ի նախագծին:
Վերջին պատերազմից հետո հատկապես Սյունիքում սահմանների մեծ փոփոխություններ են եղել, հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Դիմելով ՊՆ ներկայացուցչին՝ Միքայելյանը ցանկացավ իմանալ, թե ինչպես է ապահովվում այնտեղ քաղաքացիների անվտանգությունը. «Մարդկանց անվտանգություն ի՞նչ ձև պետք է ապահովվի: Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, էնտեղ ամեն պահի թուրք կարա մարդ տանի ճանապարհից: Պետք է նման դեպք լինի, հետո մտածե՞նք»:
ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ տեղակայված են ուղեկալներ, իրականացվող ծառայության հիմնական նպատակը հենց ազգաբնակչության անվտանգությունն ապահովելն է: