Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին          Տեսանյութ. Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս և նույնիսկ պապիս մասին ինչ ասես ասվեց, ձեզ թվում է՝ արժանապատվություն չունե՞մ       Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել    

29 ապր 2021 14:55

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կձևավորվի չեզոք գոտի. ԱԱԾ տնօրենի տեղակալը` Մեղրիի միջանցքի մասին

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակը։
«Սյունիքում ռազմաքաղաքական իրավիճակը չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր ու վտանգներ չի պարունակում»,– ասաց նա։ Այս տեսակետից Սյունիքի բնակիչների մոտ վախի ու անհանգստության առկայությունը Մելքոնյանը բնական է համարում։

Ինչ վերաբերւմ է սահմանների հստակեցմանը՝ Մելքոնյանը արձանագրեց, որ սահմանի ողջ երկայնքով, ընդ որում` ոչ միայն Սյունիքում, պաշտպանական զորքերը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից դեռ դիրքավորված են մնում։

«Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, որովհետև այսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որտեղ ուղղակի դիրքավորված ոնց կայինք՝ այդպես էլ կանք։ Բայց դրա վերաբերյալ երկու պետությունների միջև ժամանակի ընթացքում, երբ որ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողով ստեղծել, այդ հարցը քննարկման առարկա դարձնել, այդ ժամանակ արդեն կմոտենանք դելիմիտացիային, դեմարկացիային, նոր արդեն ավելի հստակ կլինեն մեր սահմանը, սահմանի հետ կապված հարցերը, ինժեներական կառույցները»,– ասաց նա։

ԱԱԾ փոխտնօրենը հայտնեց, որ կա այս բոլոր հարցերով զբաղվող հանձնաժողով, որի աշխատանքների մեջ է մտնում նաև չեզոք գոտու` սահմանային շերտի ապահովումը։
«Ամեն պետություն այդ սահմանային շերտը ձևավորում է իր տարածքի հաշվին, դուք ո՞նց կարող եք սահմանային շերտը ձևավորել հարևանի տարածքի հաշվին»,– ասաց նա` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե այդ գործընթացի արդյունքում Հայաստանը նոր տարածքներ կարող է զիջել։

Թե երբ տեղի կունենա սահմանի վերջնական հստակեցումն ու կարգավորումը՝ Ստեփան Մելքոնյանը դժվարացավ հստակեցնել` նշելով, որ դա կախված է նաև մեր հարևանների վարքագծից։ ԱԱԾ փոխտնօրենը, սակայն,  լավատես է՝ իրավիճակը կկարգավորվի։

Ստեփան Մելքոնյանըվստահեցրեց, որ այս պահին Մեղրիի միջանցքի մասին խոսակցություն չկա։

«Իրենք շատ բան կարող են խոսել, բայց միջանցքի մասին ընդհանրապես խոսակցություն չկա, չէր էլ կարող լինել»,– ասաց նա։

Մելքոնյանի խոսքով` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովն ուղղակի ուսումնասիրում է լոգիստիկ ճանապարհների հնարավոր տարբերակները։

«Կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցքի հետ կապված հարցեր»,– ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր