Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

30 ապր 2021 11:43

Այլևս կախված չենք լինի արտաքին մատակարարումներից,Թուրքիան դարձել է պայթուցիկ նյութերի արտադրության առաջատարը

Թուրքիան մտել է  նոր սերնդի պայթուցիկ նյութեր արտադրողների «բարձրագույն լիգա»: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է MKEK պաշտպանական ընկերության ներքո գործող Barutsan ձեռնարկության բազայի վրա էներգետիկ նյութերի գործարանի բացման արարողության ժամանակ. հաղորդում է Anadolu-ն:


«Այս գործարանի շնորհիվ մեր երկիրը բարձրագույն լիգա է դուրս եկել նոր սերնդի պայթուցիկ նյութերի արտադրության ոլորտում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ մասնավորապես ավելացնելով, որ փոշիացված մոդուլային համակարգերը, որոնք Թուրքիան նախկինում ներմուծել է, այժմ նույնպես կարտադրվեն երկրի տարածքում:


Նրա խոսքով՝ Թուրքիան այլևս կախված չի լինի արտաքին մատակարարումներից՝ իր զինված ուժերին ռումբեր, զինամթերք, հրթիռներ կամ մարտագլխիկներ տրամադրելու տեսանկյունից:


«Վերջին իրադարձությունները, ինչպես նաև մեզ վրա կիրառված բացահայտ և թաքուն էմբարգոները, մեր երկրում ստեղծել են այդպիսի կարևոր արտադրանքի կարիքը»,- բացատրել է Էրդողանը:


Երկրի ղեկավարի խոսքով՝ իշխանությունները մտադիր են արագորեն վերափոխել Թուրքիայի Մեխանիկական և քիմիական արդյունաբերության ինստիտուտը մի կառույցի, որը, մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությամբ, կբավարարի թուրքական բանակի բոլոր կարիքները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր