Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք    

30 ապր 2021 14:45

Տեսանյութ.Եթե դու կզած ես, խի՞ պիտի քեզ հարգեն. վիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու

Եթե Հայաստանը չդարձնեն այս տարածաշրջանի ամենակազմակերպված, ամենամոդեռնիզացված, ժամանակակից երկիրը, մենք Արցախի հարցում հաջողություն չենք ունենա: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«Բանակցային դիրքերը, քո նկատմամբ հարգանքը, քեզ որպես գործընկեր քո վրա նայելը կախված է նրանից, թե դու քեզնից ինչ ես ներկայացնում: Կյանքում էլ է այդպես, նույնիսկ անձնական հարաբերություններում, փողոցում, կոլեկտիվում: Հիմա մենք ուզում ենք այսպես թուլացած, կզացած, չոքած վիճակում ասում ենք՝ մեզ չեք հարգում: Խի՞ պիտի հարգեն քեզ: Հենց այդ հարգանքի, ազդեցության վերադարձի միակ ճանապարհը այս տարածաշրջանում հզոր, զարգացած, կազմակերպված լինելն է: Հզորությունը միայն տանկերի քանակը չէ, թեեւ դա էլ է պետք, այլ առաջին հերթին քո մեդեռնիզացվածության աստիճանը, թե դու ինչքանով ես արդյունավետ երկիր, ինչքանով ես կազմակերպված: Օրինակ, այն ժամանակ, մեզ մոտ Վրաստանից ուսումնասիրելու, թե մենք ոնց ենք բարեփոխումներ իրականացրել գյուղատնտեսության ոլորտում, պետական համակարգի բարեփոխումներում: Հիմա այդ ամենը ցնդեց, չկա, վիզներս ծռած մի ազգ ենք դառել, սենց շարունակվի՝ ցեղ ենք դառնալու»,-ասաց նա:


Քոչարյանն ընդգծեց, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում շատ ավելի հեշտ է, շատ ավելի frendly միջավայր է ձեւավորելու, քան Ադրբեջանում. «Լիքը ուղղություններ կան տնտեսության մեջ, որտեղ մենք շատ ավելի հաջողված, ավելի արդյունավետ կարող ենք լինել, քան Ադրբեջանը: Պետք է անենք դա»,-ասաց նախկին նախագահը:
Արտագաղթի դեմ պայքարելու լավագույն ձեւը երկրում առկա մթնոլորտի փոփոխությունն է,նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«Եթե ամեն ինչ մնա նույնը, լավ մասնագիտություն ուեցողը, այս ամենը սրտին մոտ ընդունող մարդիկ դժվար են հարմարվելու, թողնելու են գնան: Միշտ այդպես է լինում. Երբ մի տեղ մթնոլորտը զզվելի է, անընդհատ լարվածություն, է, մտահոգությունների մեջ է, անընդհատ մտածում է՝ բա ապագան ոնց է լինելու, մարդկանց մոտ ինչ-որ իմ չափի հարցականներ կան, եւ եթե այդ հարցականների թիվը մի չափից ավելանում է, մարդ ուզում է տեղը փոխի, փախչում է այդ անորոշություններից: Այսօր անորոշությունները չափից ավելի շատ են Հայաստանում:




Մթնոլորտի փոփոխությունը Հայաստանում հնարավոր չի, եթե իշխանափոխություն տեղի չունենա:


Այսինք պետք է փոխել իշխանությունը, փոխել մթնոլորտը եւ հավատ ներշնչել մեր ժողովրդին»,-ընդգծեց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր