Էրդողանի որոշումը՝ալկոհոլից զրկելու, զայրացրել է թուրքերին
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2016/07/alkohol8.-1.jpg)
#Don'tTouchMyAlcohol
Կառավարությունը պնդում է, որ արգելքը կանխում է մեծ հավաքները: Սակայն քննադատները նշում են, որ ալկոհոլն արգելված է հասարակական վայրերում:
Սոցցանցերում օգտատերերն օգտագործում են #alkolumedokunma (#Don'tTouchMy Alcohol՝ մի դիպչիր իմ ալկոհոլին) հեշթեգը:
Անկարայից փաստաբան Դոգան Էրքանը նշել է. «Մարդկանց կյանք ներխուժելը, ովքեր գնում են ալկոհոլ շուկայից եւ խմում այն տանը, որեւէ ընդհանրություն չունի պանդեմիայի դեմ պայքարի հետ»:
Էրքանը թուրքերին խորհուրդ է տվել չհետեւել արգելքին: Նա նշել է, որ որեւէ իրավաբանական հիմք չկա արգելքի հմար:
Սահմանդարական իրավունքի փորձագետ Մեթին Գյունդեյը DW-ին ասել է որ ալկոհոլի մատակարարները, վաճառողներն ու սպառողներն օրինական իրավունք ունեն բողոքարկելու արգելքը:
Խորհրդարանում ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ԵՄ որոշ երկրներ արգելել են ալկոհոլը՝ կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար, սակայն չի նշել՝ որ երկրներն են արգելք մտցրել:
«Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան»,-ասել է նա NTV-ի ուղիղ եթերում:
Սակայն նշվածներից ոչ մեկը ալկոհոլի արգելք չի մտցրել պանդեմիայի դեմ պայքարի շրջանակում: