Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

01 մայիս 2021 20:11

Չինացի գիտնականները կարողացել են մարդու ջերմությունը վերածել էլեկտրաէներգիայի

Չինացի գիտնականները կարողացել են ջերմային գեներատորի հիման վրա անկախ սնուցմամբ սարք ստեղծել, որն աշխատում է մարդու տաք մարմնի ու համեմատաբար սառը շրջակա միջավայրի միջև առկա ջերմաստիճանի տարբերությունից։ Տեղեկությունը հայտնում է Planet today-ը:

Եթե սովորական գեներատորները շարժման միջոցով են էլեկտրաէներգիա արտադրում, ապա թերմոէլեկտրական գեներատորներն (ԹԷԳ) ունեն միայն ջերմային թիթեղներ, այդ պատճառով դրանք տեղադրվում են տիեզերական զոնդերի վրա՝ դրանց էներգամատակարարման համար։
Մասնագետները լուսադիոդը միացրել են 11,4 սմ երկարությամբ ու 2,8 սմ լայնությամբ ԹԷԳ-ին, իսկ հետո ամրացրել դաստակի վրա: Արդյունքում մարմնի ջերմաստիճանի հզորությունը բավարարել է լուսադիոդը միացնելու համար։

Գիտնականները վստահ են, որ հետագայում իրենց հետազոտության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել շարժական գաջեթներ, որոնք մարդը կկարողանա կրել, օրինակ` ժամացույց: Դրանց աշխատանքի համար մարտկոցներ կամ վերալիցքավորում չի պահանջվի, այլ բավարար կլինի միայն մարդկային ջերմության ու շրջակա ջերմաստիճանի տարբերությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր