Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել 2026 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում          Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվոր    

01 մայիս 2021 18:33

Վրաստանը Ղարաբաղում պատերազմից հետո զգույշ է , թույլ չի տվել Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ ներմուծել

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել ռուսական զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարի անցնել Հայաստան. հայտնում է «Վզգլյադ»-ի վրացի թղթակիցը։

Բեռնատարները մեկ ամսից ավելի կանգնած են ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում, բայց Վրաստանը, որը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո զգույշ է ռազմական բեռի տարանցման հարցում, թույլ չի տվել փոխադրել այդ բեռները։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Հայաստան և Ադրբեջան ռազմական բեռներ տեղափոխելն արգելած Վրաստանը բազմիցս թույլատրել էր ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Ադրբեջան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր