Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

01 մայիս 2021 12:14

Կցանկանայի լավ խոսքեր ասել Հայաստանի ղեկավարության մասին, բայց դա շատ դժվար է, նրանք ամեն ինչ արել են Ղարաբաղում պարտության համար

rossaprimavera.ru-ն «Փորձագետ. Ռուսաստանը Ղարաբաղում կանգնեցրել է Թուրքիային ի հեճուկս Փաշինյանի» վերնագրով հոդվածում գրում է, որ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին rossaprimavera.ru-ի հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ Անդրկովկասում Թուրքիայի ագրեսիան կասեցրել է Ռուսաստանը «ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս» Հայաստանի կառավարության գործողությունների, որը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանը։


Սատանովսկին նաև ասել է, որ Ղարաբաղում ռուսական զորքերի գործողությունները «լիովին անսպասելի» են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, և դա «միանգամայն անսպասելի խանգարել է թուրքական շահերի ընդլայնմանը»: «Ճիշտ է, դա եղել է ի հակադրություն Հայաստանի ղեկավարության գործողությունների և ոչ թե դրանց շնորհիվ,- նշել է փորձագետը,- ես կցանկանայի լավ խոսքեր ասել Հայաստանի ղեկավարության մասին, բայց դա շատ դժվար է: Նրանք ամեն ինչ արել են Ղարաբաղում պարտության համար»:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր