Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 մայիս 2021 17:45

Եթե չկան ժառանգներ, ո՞վ է դառնում գույքի սեփականատերը. պարզաբանում է փաստաբանը

«Փաստը» պարբերաբար անդրադառնում է օրենսդրական ամենատարբեր նախաձեռնությունների, ներկայացնում է տարբեր ոլորտներում օրենսդրական կարգավորումները՝ նպատակ ունենալով օգնել մեր քաղաքացիներին իրազեկ լինել իրենց իրավունքներին, քանի որ միայն այդ դեպքում քաղաքացին կարող է պաշտպանված լինել: Այս անգամ փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի հետ զրուցել ենք անժառանգ գույքի մասին, մասնավորապես՝ փաստաբանը պարզաբանել է, թե ինչ է ասել անժառանգ գույք, ովքեր կարող են իրավունքներ ունենալ դրանց նկատմամբ:

«Անժառանգ է համարվում այն գույքը, որը չունի ժառանգ: Այսինքն՝ մինչ մահը անձն ունեցել է անշարժ կամ շարժական գույք: Շարժական գույքն ավտոտրանսպորտային միջոցներն են, իսկ անշարժ է համարվում այն գույքը, որն ամրացված է հողին: Եթե գույքի սեփականատիրոջ մահվանից հետո չկան առաջին, երկրորդ, երրորդ հերթի ժառանգներ, ապա գույքը համարվում է անժառանգ գույք: Այս դեպքում օրենքի ուժով անժառանգ գույքն անցնում է համայնքին, դառնում է նրա սեփականությունը: Սակայն լինում են դեպքեր, երբ անժառանգ գույքում բնակվում են մարդիկ, ենթադրենք՝ մինչև սեփականատիրոջ մահը բնակվել են նրա հետ, մահվանից հետո էլ շարունակում են տիրապետել այդ անժառանգ գույքը: Հետևաբար իրենց մոտ առաջանում է շահագրգռվածություն անշարժ գույքի տիրապետման փաստով: Այս դեպքում, եթե իրենք փորձում են վիճարկել կամ վերականգնել իրենց իրավունքներն այդ գույքի նկատմամբ, ապա այս դեպքում որպես պատասխանող կողմ, իրավահաջորդ հանդես է գալիս համայնքը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը:

Ստացվում է, որ անժառանգ է համարվում ժառանգ չունեցող գույքը, որն էլ սեփականատիրոջ մահվանից հետո անցնում է համայնքին: Մարտիրոսյանը հավելում է՝ այստեղ կա մի շատ կարևոր նրբություն: «Համայնքը պետք է ժամանակին դիմի նոտարական գրասենյակ և ընդունի այդ ժառանգությունը: Օրինակ՝ ինքս առնչվել եմ նման գործի հետ, երբ դատարանում անժառանգ գույքի հետ կապված վեճ կար, համայնքը պնդում էր, որ համարվում է այդ գույքի իրավատերը, սեփականատերը, բայց դատարանը մերժեց նրան՝ ասելով, որ «դու տեղյակ ես եղել, որ գույքն անժառանգ է, սակայն քայլեր չես ձեռնարկել այդ ժառանգությունը գրանցելու համայնքի անունով»,նշում է փաստաբանը: Հետաքրքրվում ենք՝ իսկ ի՞նչ գործընթաց է սկսվում այս դեպքում: «Այդ դեպքում շահագրգիռ անձը գույքը ճանաչում է տիրազուրկ, ճանաչվում է իր սեփականության իրավունքը, սակայն ձեռքբերման վաղեմության օրենքի ուժով, այսինքն՝ պետք է լինի տասը տարվա տիրապետման փաստ»,ընդգծում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ անժառանգ գույքն անցնում է համայնքին, որն էլ հանդես է գալիս որպես պատասխանող կողմ«Նաև կարող են նման դեպքեր լինել: Օրինակ՝ անշարժ գույքի սեփականատերը մինչև մահն ունեցել է առողջական խնդիրներ, նրա խնամքով զբաղվել է ինչ-որ անձ, բայց իրենց միջև չի կնքվել ռենտայի պայմանագիր, բայց խնամակալը փաստագրել է իր բոլոր ծախսերը, վճարել է հուղարկավորության ողջ գումարը: Այս դեպքում նա պահանջ է ուղղում համայնքին: Առնչվել եմ նման դեպքի, երբ համայնքը հուղարկավորության, ինչպես նաև խնամքի գումարը փոխհատուցեց տվյալ անձին, սակայն բնակարանի նկատմամբ որևէ իրավունք չվերապահեց քաղաքացուն»,-եզրափակում է Հասմիկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հետագայում արդեն համայնքն իրավունք ունի վարվել այդ գույքի հետ այնպես, ինչպես կցանկանա, օրինակ՝ վաճառել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր