Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 մայիս 2021 15:32

Շենգավիթի թաղապետի «պարզաբանումից» ակնհայտ է դառնում, որ Նիկոլը որոշել է ավտոմատներով բոյեվիկը կոծկել

Կեսգիշերին Թոխմախի գերեզմանոցում Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերի մասնակցությամբ բոյեվիկ թրիլլեր է տեղի ունեցել։ Նիկոլական թաղապետերը ռազմական ողջ արսենալով ներկայացել են գերեզմանոց եւ ժանրի կանոններին համաձայն, X տապանաքարի մատույցներում ավտոմատով, դանակներով ու ինքնաձիգով երեւի քննարկել են մանր ու միջին եղջրավոր անասունների մասին օրենքում փոփոխությունների հույժ հրատապ նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Պատմական դեպքի վավերագիրները լռում են, թե ինչի՞ շուրջ է եղել գլոբալ անհամաձայնությունը, միգուցե այն եղել է այնպիսի ռազմավարական խնդրի շուրջ, որ մանր եղջրավորները պետական դոտացիայով միանգամից համարվեն խոշոր եղջրավոր անասուններ, բայց այս սկզբունքային եւ գաղափարական ռազբորկայի արդյունքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։


Այս պահին երկուսն էլ հիէանդանոցից դուրս են գրվել։


Հա, չմոռանանք, որ այս «մառդաբոյը» տեղի է ունենում նիկոլական Հայաստանում, որտեղ, ըստ պաշտոնական վիճակագրության, այլեւս օրենքի Էլդորադո է։


Հիմա մնում է, որ գտնվի Երեւանի քաղաքապետն ու հասկանանք՝ իր հետհեղափոխական դուխը հերիքելո՞ւ է ավտոմատներով ռազբորկա արած թաղապետերին գործից հանելու, թե՞ քիչ անց ոստիկանությունը հայտարարություն կտարածի ու կպարզվի, որ սույն հեղափոխական թաղապետերի մեջ հանցավոր անզգուշության պատճառով մտել էր նախկին հանցավորների հոգին ու թոխմախցի Վարսիկ տոտայի մոմաթափության ծեսից հետո ամեն ինչ կրկին հեղափոխական «լադի» մեջ է։


Ի դեպ, Շենգավիթի թաղապետի «պարզաբանումից» ակնհայտ է դառնում, որ Նիկոլը որոշել է ավտոմատներով բոյեվիկը կոծկել»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր