Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

03 մայիս 2021 10:34

Իրենց տաքուկ տեղերից սյունեցիները նվաստացնող կամ իրավիճակը չպատկերացնող «ալպիական մանուշակում ծվարածներին» առաջարկում են...

Մենք հանրության աններելի ցածր ինքնագիտակցության խնդիր ունենք, բայց դա ևս ունի իր բացատրությունը՝ իրական փաստերը աննախադեպ ծավալով խեղաթյուրելը չէր կարող այսպիսի հետևանք չունենալ, ուստի դժվար է հարաբերական հեռավոր մի մարզում կամ Երևանում մարդուն հստակ բացատրել, թե ինչ կորստի և հետագա վտանգի մասին է խոսքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

«Մենք հանրության աններելի ցածր ինքնագիտակցության խնդիր ունենք, բայց դա ևս ունի իր բացատրությունը՝ իրական փաստերը աննախադեպ ծավալով խեղաթյուրելը չէր կարող այսպիսի հետևանք չունենալ, ուստի դժվար է հարաբերական հեռավոր մի մարզում կամ Երևանում մարդուն հստակ բացատրել, թե ինչ կորստի և հետագա վտանգի մասին է խոսքը։ Ինքը դա չի տեսնում, զավակի համար էլ խոստացել են, որ այսուհետ 5 տարին մեկ ընդամենը 3 ամսով վարժահավաքի կգնա, մթերքը էժան կլինի և այլն։ Սյունեցին ևս նույն հանրության մի հատվածն է, սակայն իր ընդհանուր վարքագծով էապես տարբերվում է, քանզի ինքը սնվում է ոչ թե հատուկ տեխնոլոգիաներով մշակված տեղեկատվությամբ, այլ սեփական մաշկի վրա է զգում արհավիրքը, սեփական աչքերով է տեսնում, թե ինչպես է իր հետ շարունակում վարվել հարևան «հակառակորդը», որի հետ կոչ են անում հնարավորինս շուտափույթ բարեկամանալ. իբրև անվտանգության բալասան են հայտնագործել։ Պատահական չէ, որ իրենց տաքուկ տեղերից սյունեցիներն նվաստացնող, հայհոյող կամ առնվազն իրավիճակը չպատկերացնող «ալպիական մանուշակում ծվարածներին», վերջիններս ընդամենը առաջարկում են այցելել Սյունիք և փորձել անվտանգ գոյատևել ու ապագայի ծրագրեր հյուսել։

Իսկ ինչո՞ւ են որոշ քաղաքական ուժեր ավելի սթափ, հետևողական ու համարձակ (օրինակ՝ ՀՅԴ֊ն և առանձին քաղաքական֊պետական գործիչները), քանի որ իրենք մշտապես մարտնչել են ռազմադաշտում, գիտեն ինչպես է կառուցվում Երկիրն ու անվտանգությունը, իրենք ազատ ժամանակ չեն ունեցել այլոց «փչացնելու» ....»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր