Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 մայիս 2021 12:15

Ըստ թուրքական TRT-ի՝ հայերը Google-ում ամենաշատը փնտրում են թուրքական Bayraktar–ներ

Թուրքական պետական TRT հեռուստաալիքը հայտնում է, որ վերջին շրջանում էլ ավելի են մեծացել թուրքական հարձակվողական Bayraktar TB2 ԱԹՍ–ների նկատմամբ հետաքրքրությունը, որի մասին վկայում է Google որոնողական ծառայությունում ԱԹՍ–ների մասին ինֆորմացիայի որոնումը։


Ըստ TRT–ի՝ Bayraktar TB2–ը հազարավոր անգամներ որոնվել են ամբողջ աշխարհում, բայց «հայերն ամենից շատ են ցանկանում ավելի շատ տեղեկություններ ստանալ սարքի մասին, քան մյուսները:


«Ըստ Google- ի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Bayraktar TB2–ի վերաբերյալ ամենաշատ պահանջները ներկայացվել են Երևանից: Bayraktar TB2-ի ինտերնետային որոնումները գագաթնակետին են հասել 2020 թ.-ի հոկտեմբերի 4-10-ը ընկած ժամանակահատվածում, երբ (Արցախում) բախումներն ակտիվացել էին:


Բացի Հայաստանից, թուրքական արտադրության ԱԹՍ-ների մասին տեղեկատվությունը որոնվում է Ադրբեջանում, Բոսնիայում և Հերցեգովինայում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Հունաստանում, Լիտվայում, Սլովակիայում, Սերբիայում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Վրաստանում, Ուկրաինայում և Մարոկկոյում, որոնց մի մասն ունեն անօդաչու թռչող սարքեր», – նշում է թուրքական հեռուստաալիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր