Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

03 մայիս 2021 14:03

Տեսանյութ.Ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությո՞ւնը.Փաշինյանը չորս գործոն թվեց

«Ենթադրենք, եթե այս փաստը տեղի ունենար 7 կամ 10 տարի առաջ, դուք առավոտից իրիկուն կլսեիք, թե ինչպես Հայաստանի ղեկավարության հմուտ քաղաքականմության արդյուքնում տեղի ունեցավ անհնարինը, մի բան, որի համար հայությունը պայքարում է տասնամյակներ։ Հիմա չկա տենց բան»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին։


Փաշինանը նշեց, որ կարևոր արձանագրում է, բայց, ի վերջո, պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց հայոց ցեղասպանութունը։ «Երկարաժամկետ գործոնը, միանաշանակ, ԱՄՆ հայկական համայնքի ու Սփյուռքի հետևողական աշխատանքն է, միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքակնությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, կարճաժամկետ գործոնները՝ 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Նրա համոզմամբ՝ այս չորս գործոնն է, որ բերել է ԱՄՆ նախագահի կողմից այդ աննախադեպ ու պատմական որոշման կայացմանը։


«Կարծում եմ՝ տեղի ունեցողը կապ ունի նաև ԼՂ հարցի և նրա հետագա կարգավորման հետ։ Եթե ԱՄՆ նախագահի կողմից ճանաչման փաստին ավելացնենք այն մեկնաբանությունները, որ ՌԴ նախագահը տվեց պատերազմից հետո՝ խոսելով Ղարաբաղի հարցի ծագումնաբանության և Արցախի հայության անվտանգության մասին, եթե սրան գումարենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երկրորդ հայտարարությանը, կտեսնենք, որ այս բոլոր գործընթացներն ունեն խորքային կապ»։


Փաշինյանը չմանրամասնեց, թե այս մասով կառավարությունն ինչ կարծիք ունի։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր