Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

03 մայիս 2021 15:08

Խորհրդարանը չընտրեց Փաշինյանին.. պայմանավորվածությունը խախտողներ չեղան

Քիչ առաջ Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ: Փաշինյանի վարչապետությանը կողմ արտահայտվեց 1 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 75:


Փաշինյանի վարչապետությանն իշխող խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:


Քաղաքական ուժերի միջև պայմանավորվածության արդյունքում խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, ինչի արդյունքում խորհրդարանը ցրվելու է ու կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի թեկնածու էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին։


ԱԺ ամբիոնից իր ելույթում նա հիշեցրել էր, որ գործընթացը տեղի է ունենում ՀՀ նախագահի ու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ ձեռք բերված` արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածության շրջանակում։


Փաշինյանը նաև նշեց, որ քաղաքական դաշտում քննարկումներ ու շահարկումներ կան այն մասին, որ ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում խախտել պայմանավորվածությունն ու այլ սցենար զարգացնել։ «Եթե այդպիսի փորձեր լինեն` պայմանավորվածությունները խախտելու, մենք ունենք պատրաստի լուծում` այդ դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ»,– ասաց Փաշինյանը`  հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր, այնուամենայնիվ, չեն արվի։


Ս.թ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։


Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր