Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

04 մայիս 2021 12:29

Նոր սկանդալ․ Շրջակա միջավայրի նախարարությունում կին աշխատակիցները ծեծել են իրար

ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ին ժ.16.20-ին 2-րդ պոլիկլինիկայից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքերի կապտուկներ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի կին Լ.Ղազարյանը, որը աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում որպես գլխավոր մասնագետ: Վերջինս բժիշկներին հայտնել է, որ աշխատավայրում իրեն ծեծի են ենթարկել:

Արդյունքում, պոլիկլինիկայի ահազանգի հետքերով նախարարություն են շտապել իրավապահները եւ պարզել, որ ապրիլի 29-ին ժ.11.00-ին շրջակա միջավայրի նախարարությունում Լ.Ղազարյանը վիճաբանել է նախարարության մեկ այլ աշխատակից Նառա Սահակյանի հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել Լ.Ղազարյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք և հնչեցրել սպանության սպառնալիքներ:

Ու մինչ իրավապահները սկսել են հետաքննություն եւ փորձել են պարզել նախարարության կանանց ծեծկռտուքի պատճառը, Ն.Սահակայանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և պատմել է եղելություն:

Կայքի տեղեկությունների համաձայն` Ն.Սահակյանը հայտնել է, որ նշված վիճաբանության ժամանակ Լ.Ղազարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ի դեպ, իրավապահները նախարարության երկու կին աշխատակիցներին հրավիրել են հարցաքննության, որպեսզի վերջիններս բացատրություն տան դեպքի մասին, սակայն Լ. Ղազարյանը և Ն. Սահակյանը հրաժարվել են հաղորդումներ տալ:

Իրավապահները դեպքի առթիվ նշանակել են դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր