Ֆեյսբուքը հեռացրել է Ադրբեջանի հետ կապված ֆեյք էջեր, որոնք նաև հայերեն ապատեղեկատվություն են տարածել պատերազմի օրերին          Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար       Բաքուն պահանջում է՝ Շուշի-Կարմիր շուկա ճանապարհն իր վերահսկողությանը փոխանցելու դեպքում ռազմագերիներին ազատ կարձակի    

04 մայիս 2021 14:28

«Իմ քայլն» առաջարկում է թույլ տալ մարդուն ձերբակալել առանց նպատակի

ԱԺ–ի իշխող խմբակցությունն առաջարկում է թույլ տալ անձին ձերբակալել առանց նպատակի։  Քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխության առաջարկն այսօր ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։
Նա նշեց, որ եթե սպանության վայրում հայտնաբերվել է ձեռքերն արյունոտ անձ, ձեռքին դանակ, բայց նա չի փորձել փախչել, գործող օրենքով իրավապահներն այդ մարդուն ձերբակալելու իրավունք չունեն։

«Ըստ գործող Քրեական դատավարության օրենսգրքի, եթե տվյալ անձը փախուստի չի դիմում դեպքի վայրից, տվյալ անձին ձերբակալել հնարավոր չէ։ Եվ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ դատարանն այս հիմնավորմամբ ձերբակալման որոշումները ճանաչել է ոչ իրավաչափ։ Այս հարցի կարգավորման համար մենք ներկայացրել ենք առաջարկություն`  ձերբակալման հասկացողությունը սահմանող 128 հոդվածում հրաժարվել ձերբակալման նպատակներից»,– ասաց Բաղդասարյանը։

Բայց հաշվի առնելով այս նոր տեսակի ձերբակալման առանձնահատկությունը` օրինագծի հեղինակներն առաջարկում են դրա համար սահմանել 36-ժամյա ռեժիմ` ներկայում համատարած գործող 72 ժամի փոխարեն։
ՀՀ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունը կողմ է առաջարկվող իրավակարգավորմանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր