Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

04 մայիս 2021 17:00

Հաստատված և ենթադրյալ գերիների թիվն անցնում է 300–ը․Ադրբեջանը ռազմագերիներին պահում է որպես «վալյուտա»

Հայ ռազմագերիների հարցով միջազգային ճնշումը ուժեղանում է, Եվրոպան վերջապես պրեսսինգի է ենթարկելու Ադրբեջանին գերիների հարցով։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


Պատգամավորը տեղեկացրել է, որ գերեվարված անձինք ոչ թե 72-ն են, ինչպես պնդում է Ադրբեջանը, այլ շատ ավելին են։
«Եվրոպական դատարանի 188 հաստատված անձանց վերաբերյալ տեղեկատվություն կա, բայց մենք գիտենք, որ նրանց թիվն ավելի շատ է։ Հաստատված և ենթադրյալ գերիների թիվն այս պահին մեր ունեցած տեղեկատվությամբ անցնում է 300–ը»։


Զոհրաբյանը հավելել է, որ առաջիկա մեկ ու կես ամսվա ընթացքում պրեսսինգը կարող է մեծանալ, եվրոպական կառույցները պարտադրելու են Ադրբեջանին, այդ թվում, եթե լինի անհրաժեշտություն՝ սանկցիաների միջոցով կասեցնել երկրի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։


«Ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը շարունակի պահպանել երկխոսությունից հրաժարվելու իր այս մարտավարությունը, անպամաներոն կիրառելու է սանկցիաներ»։


Պատգամավորը նշեց, որ ծնողների հետ պարբերական հանդիպումներ է ունենում։ Իրեն ներկայացրել են փաստեր, որ հարազատները զանգեր են ստացել Իրանից, հստակ տվել որդիների անունները, հայտնել, թե Իրանի որ գյուղում և որտեղ են նրանք գտնվում։


Պատգամավորը ծնողների հայտնած տեղեկատվութունը փոխանցվել է ՀՀ –ում Իրանի դեսպանություն։


Զոհրաբյանը նաև կապը ապահովել է դեսպատան աշխատակիցների և ծնողների միջև, պաշտոնական նամակով դիմել է Իրանի ԱԳՆ-ին, սակայն պատասխան դեռ չի եկել։ Դեսպանն էլ վստահեցերել է, որ հանդիպել է սահմանապահ ուժերի ղեկավարի հետ, ճշտել են, որ տեղեկատվությունը չի հաստատվում։


«Քանի որ երեխայի անուն ազգանուն, հայրանունով և տեղանքով ինֆորմացիենրը ճշգրիտ են, սպասում եմ Իրանի ԱԳ նախարարի պատասխանին, ապա դեսպանի միջոցով փորձելու ենք տեղեկատվությունը իրանական այլ աղբյուրներից ճշտել»։


Զոհրաբյանը հայտնեց, որ ծնողներից մի քանիսը Թավրիզում հանդիպել են սրբազանին, փոխանցել տեղեկատվությունը, վերջինս էլ փոձրել էր ճշտել, բայց մինչև այս պահը չեն կարողացել հաստատել տեղեկատվությունը, որ Արցախի հարավով ամենաթեժ պահին մի քանի զինվորներ կարողացել են սահմանն անցնել և հայտնվել իրանական կողմում։


Զոհրաբյանը հույս ունի, որ առաջիկայում հայ ռազմագերիների վերադարձի հարցով կունենանք դրական տեղաշարժ, որովհետև Ադրբեջանը ռազմագերիներին պահում է որպես «վալյուտա», որպես քաղաքական ռազմավար, ինչ-ինչ քաղաքական հարցեր լուծելու համար։


«Կլինեն կոմունիկացիաներ, կլինի Սյունիք, Մեղրի, քաղաքական աճուրդի օրակարգը չեմ կարող ասել, բայց լիազորված եմ նաև միջազգային կառույցների, բարձրաստիճան պաշտոնյաների անունից ասել, որ իրենք գործադրելու են հնարավոր բոլոր լծակները՝ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասաց Զոհրաբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր