Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 մայիս 2021 11:46

Ադրբեջանն ավելի է մոտենում Իսրայելի հանցագործ ռեժիմին․ առաջարկել է Բաքվում իսրայելա-թուրք-պակիստանյան բարեկամության զբոսայգի հիմնել

Ադրբեջանի խորհրդարանի թուրքամետ պատգամավոր Ֆազել Ղազանֆարաօղլու Մուստաֆան առաջարկել է Բաքվում իսրայելա-թուրք-պակիստանյան բարեկամության զբոսայգի հիմնել: Այս մասին գրում է իրանական Pars Today-ը։

Նշվում է, որ «Ենի Մասավաթ» օրաթերթի հաղորդմամբ, Ֆազել Մուստաֆան ասել է, որ  պատերազմի վերսկսումը չի բացառվում, հավելել է. «44-օրյա պատերազմում պարզ դարձավ, որ մի քանի կառավարություններ մեծ մասշտաբով օգնություն են ցուցաբերել  Ադրբեջանին: Այդ երկրները Թուրքիան, Իսրայելը և Պակիստանն են: Երբեմն սոցցանցերում այս երկրների նկատմամբ անարդար մոտեցում կա: Մենք դա պետք է կանխենք: Ես առաջարկում եմ, որ Բաքվի մեծ զբոսայգիներից մեկը կոչվի Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի բարեկամության զբոսայգի, և այդ երկրների դրոշները տեղադրվեն այգում»:

«Ենի Մասավաթ»-ը, «Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման օրը հեռու չէ» խորագրով հոդվածում գրել է.  «Բաքուն դեսպանություն չունի Իսրայելում,  որը 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին: Այս հարցը բազմիցս բարձրացվել է, և այս պարագայում հիմնական խնդիրն իրանական գործոնն է»:

Թերթը հավելում է. «Պետք է պարզ ասել, որ  Բաքուն Իսրայելում դեսպանատուն չի բացել, քանի որ  Թեհրանը զգայուն է այդ հարցի նկատմամբ: Սակայն ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը ստեղծում է նոր իրողություն»:

Մուստաֆան հավելել է. «Ժամանակն է  դեսպանատուն բացել Թել Ավիվում: Ոչ միայն ժամանակն է, այլ նույնիսկ ուշ է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր