Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 մայիս 2021 12:53

Չինական հրթիռը տիեզերք բարձրանալուց հետո դուրս է եկել վերահսկողությունից և հանգստյան օրերին կարող է ընկնել Երկիր պատահական տարածքում

Չինաստանի «Long March 5B» ծանր հրթիռակիրը, որը տիեզերք բարձրանալուց հետո դուրս է եկել վերահսկողությունից, առաջիկա հանգստյան օրերին կարող է նորից մթնոլորտ մտնել և ընկնել Երկիր պատահական տարածքում:«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Մայք Հովարդը:


«Ըստ Տիեզերական ուժերի հրամանատարության՝ այն մթնոլորտ կմտնի մայիսի 8-ին»,- ասել է նա:


«Հրթիռի՝ Երկրի մթնոլորտ մտնելու ճշգրիտ վայրը կարող է որոշվել դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ»,- ասել է Հովարդը: Միաժամանակ նա նշել է, որ Պենտագոնը ուշադիր հետևում է այն հրթիռի հետագծին, որի բեկորները կարող են ընկնել Երկրի վրա:


Ամերիկացի փորձագետների կարծիքով, հրթիռի թռիչքի արագության պատճառով գրեթե անհնար է հստակ որոշել, թե որտեղ են մնացել նրանից անջատված մասերը: Հանգամանքների նույնիսկ փոքր փոփոխությունները կտրուկ փոխում են նրա հետագիծը:


«Մենք ակնկալում ենք, որ այն մթնոլորտ կվերադառնա մայիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում»,- CNN-ին ասել է Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկական կենտրոնի գիտնական Ջոնաթան Մաքդաուելը, և հավելել է. «Այդ օբյեկտը շարժվում է ժամում շուրջ 18 հազար մղոն արագությամբ (մոտ 29 հազար կիլոմետր/ ժամում)  և այս ընթացքում 30 անգամ շուրջերկրյա թռիչք կիրականացնի: Եվ եթե դուք մեկ ժամ սխալվեք կանխատեսման մեջ, ապա հստակ չեք իմանա, թե որտեղ է այն ընկնելու»:


Նա հաստատել է, որ ներկայումս անհնար է որոշել, թե որտեղ են ընկնելու բեկորները:


Նախորդ օրը՝ մայիսի 4-ին, «Ռոսկոսմոսը» հայտարարել է, որ Ռուսաստանի համար ռիսկեր չկան չինական հրթիռի անկման առումով:


Ապրիլի 29-ին Չինաստանն ուղեծիր էր դուրս բերել իր ապագա տիեզերակայանի կայանի մոդուլը՝ օգտագործելով 22 տոննա քաշով «Long March 5B» հրթիռակիրը: Պենտագոնը անհանգստացած է, որ տանող հրթիռի մեծ մասերը, որոնց հետագիծը չի վերահսկվում, կարող են ընկնել Երկրի վրա և վնաս հասցնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր