Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

05 մայիս 2021 17:00

Դավիթ Բեկ գյուղի մոտ ավտոճանապարհով երթեւեկելիս հայկական մեքենաներին ադրբեջանցիներն են ուղեկցում ու կարող են կանգնեցնել մեքենան. մենք որևէ բան չենք կարող անել

Սյունիքի մարզում՝ Կապանից դեպի Գորիս ճանապարհին կա առնվազն ադրբեջանական 4 հենակետ, որոնց դրոշները ծածանվում են 50-100 մ դրոշները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որն օրերս գտնվում էր Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Նրա փոխանցմամբ՝ հայկական ԶՈՒ ներկայացուցիչներ կան Դավիթ Բեկ գյուղի մոտ և ճանապարհի վերջում։ 

«Մեր ավտոմեքենայի հետևից և առջեւից ընթացել են ադրբեջանական մեքենաներ, վիլիսներ են ուղեկցել՝ ադրբեջանական համարներով։ Կարող էին ցանկացած պահի՝ ինձ, մեր թղթակցին, օպերատորին կանգնեցնել, մենք որևէ բան չէինք կարող անել, որովհետև դա ադրբեջանական տարածք էր համարվում»,- նշեց նա՝ հավելելով, որ Շուռնուխում իրեն գյուղացիներից մեկը շատ պարզ ձևով ասել է, որ, եթե իր հավը կամ անասունը պատահաբար անցնի տարածքով, ապա ինքն այլևս տերը չի լինի։

«Մի տեղ կա ռուսական մի մեքենա՝ վրան ռուսական դրոշ, ոչ զինվոր կա, ոչ բան, համենայն դեպս՝ անցնելիս մենք ռուս զինվոր չենք տեսել։ Եթե Նիկոլը կարող է գետնի տակից թունել փորել, դա այլ հարց է»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,թե մեր անվտանգային համակարգը չի փոխվել եւ մեր պետական սահմանները պահվում են հայ-ռուսական զինվորականների կողմից, մինչդեռ Հայաստանն Ադրբեջանի հետ չունի պետական սահման, հետեւապես ինչ սահման պետք է պահի ռուս սահմանապահը եւ ինչու։ Արդյոք փորձ չի արվում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ստեղծված սպառնալիքների պատասխանատվության սլաքներն ուղղել ռուսական կողմի վրա՝ դիտարկմանն ի պատասխան Իսագուլյանը նշեց, որ «Նիկոլն իր մտքում ունի նույն բանը, ինչ Ալիևը և Էրդողանը», իսկ թե նրանց գլխում ինչ կա՝ ասել չի կարող։ Նրա արձանագրմամբ՝ նվաստացուցիչ է, երբ ճանապարհն անցնելիս նայում ենք ոչ թե հայկական դրոշ լինել-չլինելուն, այլ մտածում՝ ռուսական դրոշ կտեսնե՞նք, թե ոչ, այսինքն՝ մեզ պաշտպանված կզգա՞նք, թե ոչ։

«Պատկերացրեք՝ նույն ազգն է, նույն մարդիկ են, որոնք Կապանից 200 կմ արևելք սահման էին պահում, իսկ հիմա նույն ազգը դավաճան Նիկոլ Փաշինյանի պատճառով երազում է ճանապարհին ռուսական դրոշ տեսնել, որ ինքն իրեն պաշտպանված զգա։ Համաձայն եմ՝ ռազմավարական գործընկեր ենք, կարող է ռուսական ռազմաբազա լինել, ոչ ոք դեմ չէ, բայց ուրախանալ, որ մենք հայ-ադրբեջանական սահմանը ռուս զինվորների հետ միասին ենք պահում, կներեք, նշանակում է, որ մենք պետություն չունենք, որովհետև Չեչնիայի սահմանները՝ իրենցից հարավ ընկած պետությունների հետ չեչեն զինվորներն են պահում, Չեչնիան Ռուսաստանի սուբյեկտ է, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, բայց չեչեն զինվորներն են պահում սահմանները։ Մենք իբրև, թե անկախ պետություն ենք, բայց այսօր միակ բանը, որ մեր ժողովրդին հույս է տալիս այն է, որ մեն ռուսական զորքի հետ ենք պահում հայ-ադրբեջանական սահմանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դեռևս ամիսներ առաջ Կապանից մինչև արևելք՝ մեր սահմանները պահում էին. «Ահա, թե ինչի է բերել Նիկոլը և հիմա ինչով է ցանկանում մեզ ուրախացնել կամ տխրեցնել, իսկ միամիտ ժողովուրդը դա համարում է, որ Նիկոլը ռուսական զորքի հետ մեր սահմանը պաշտպանում է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր