Զոհրաբ Մնացականյանը կապտակեր Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ փաստերը կեղծելու, անամոթաբար խեղաթյուրելու համար.«Ժողովուրդ»

Նա հայտնեց, որ Ազգային ժողովում վարչապետի ԺՊ-ի՝ ադրբեջանցի փախստականների Արցախ վերադարձի վերաբերյալ արած հայտարարությունը կարող է հունից հանել նույնիսկ այն մարդկանց, որոնք արդեն պիտի որ սովորած լինեին նրա կեղծիքին: «Ըստ էության, ԺՊ-ն այս անգամ էլ փորձում է ադրբեջանցի փախստականներին հրավիրել իրեն օգնության՝ իր աթոռը պահպանելու համար»,- ասաց Կոստանյանը՝ շարունակելով։
-Փախստականների հնարավոր վերադարձի հարցը վաղուց քննարկման առարկա է եղել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» եւ «Սարգսյանն ընդեմ Ադրբեջանի» գործերի կատարման շրջանակներում: Այս քննարկումներին ինձ հետ միասին մասնակցել են նաեւ նախկին արտգործնախարար Զ. Մնացականյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Է. Բաբայանը, ինչպես նաեւ ԵԽ-ում Հայաստանի ներկայիս դեսպանը:
Քննարկումները եղել են առարկայական, թե ինչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, ինչ պայմաններով եւ որ բնակավայրեր կարող են վերադառնալ ադրբեջանցի փախստականները եւ Ադրբեջանի կողմից ինչպիսի պարտավորություններ ստանձնելուց հետո: Ամենակարեւորը` այս գործընթացը պետք է իրականացվեր Արցախի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ ու մասնակցությամբ, իսկ ծագած վեճերը պետք է լուծվեին Արցախի դատարանների կողմից: Ի դեպ, նույնկերպ քննարկվում էր նաեւ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ՝ Գետաշեն, Արծվաշեն, Գյանջա, Բաքու եւ այլ բնակավայրեր հայ փախստականների վերադարձի հարցը: Հայ փախստականների վերադարձը Ադրբեջան եւ ադրբեջանցի փախստականների վերադարձը Արցախ քննարկվում էր մեկ ընդհանուր փաթեթեում:
Սակայն այս հարցում նույնպես, ինչպես մնացած բոլոր ոլորտներում ԺՊ-ն եւ իր իշխանությունը, բացի նահանջից եւ կապիտուլացիայից, ուրիշ ոչինչ չարեց: Ինչպես արդեն նշել իմ ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում, Նախարարների կոմիտեում 2020թ հունվար-փետրվարի նիստին այս հարցը Նիկոլի կողմից ամբողջովին տապալվել է: Կարծում եմ՝ Ազգային ժողովում Նիկոլի վերջին ելույթից հետո նույնիսկ խիստ դիվանագետ Զոհրաբ Մնացականյանին այլ բան չէր մնա անելու, քան ապտակել Նիկոլ Փաշինյանին՝ ակնհայտ փաստերը կեղծելու, անամոթաբար խեղաթյուրելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում