Եթե կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա կկործանվեն.Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին՝ վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. . Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար
![](https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1620289608-4468.jpeg)
Նա հիշեցրել է, որ իր հարցազրույցներից մեկում երկրի դիկտատոր Ալիևն ասել է, որ Ադրբեջանը, հաջողությամբ կատարելով իր պատմական առաքելությունը, «ոչնչացրել է աշխարհի ամենաանողոք ֆաշիզմը՝ հայկականը»:
«Եվ եթե այս պետությունը և նրա հովանավորները կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա անմիջապես կկործանվեն: Նախագահ Իլհամ Ալիևի առանձնահատուկ վերաբերմունքն այս հարցում այնպիսին է, որ Հայաստանին թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները, որպեսզի այն կրկին սպառնալիքի չվերածվի»,- հայտարարել է Հայաստանում իշխանափոխությունից վախեցող Ադրբեջան պետության անվտանգության խորհրդի ղեկավարը: