Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն          «Գոլդ» համարանիշներով «Hummer»-ի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը ու անկանոն կրակոցներ արձակել       Վաշինգտոնը կարող է Կիևում կրկնել այն ​​գործողությունը, որն արդեն փորձել է Կարակասում, և Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի մեծ կլինեն    

07 մայիս 2021 17:30

Առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա համար

Խորհրդարանը քննարկում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով, գործող օրենսդրությամբ, երբ քաղաքացին տարբեր պատճառներով՝ հիվանդության, խնամքի, չի կարողանում ներկայանալ աշխատանքի, նա առաջին օրվա համար չի վարձատրվում, մյուս օրերի համար ստանում է 80 տոկոսով.

«Այժմ մենք առաջարկում ենք, որ աշխատանքի չներկայանալու առաջին օրվա համար էլ քաղաքացին ստանա նպաստ՝ աշխատավարձ 80 տոկոսի չափով»։

Պատգամավորը տեղեկացրեց, որ նախագծով փոփոխություն է նախատեսվում նաև մայրության նպատստի տրամադրման կարգում, ըստ որի՝ պարզեցվում ու հստակեցվում է կարգն այն դեպքերի համար, երբ նպաստ ստանալուց առաջ 12 ամսվա ընթացքում մայրը նույն աշխատավայրում չի աշխատել։ Այդ դեպքում ևս մայրը սահմանված կարգով կստանա հասանելիք գումարը։

Գևորգ Պապոյանը նշեց նաև, որ նախագիծը Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր