Տեսանյութ.Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ նոր կուսակցություն է ստեղծելու          Բաքվի ղեկավարությունը մոլորության մեջ է թուրքական դոպինգի տակ ձեռք բերած հաղթանակներից,մի խայտառակեք ինքներդ ձեզ. իրանցի պատգամավոր       Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրև    

08 մայիս 2021 11:21

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

Այսօր վաղ առավոտյան Նոր Նորքի 2-րդ զանգվածում հնչած կրակոցներից առաջ վիճաբանություն է եղել։ Հարակից շենքի բնակիչներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ժամը 7-ի մոտակայքում բակից վեճի ձայներ, հայհոյանքներ է լսել։

«Մի տղամարդ վիճաբանում էր երկու այլ տղամարդկանց հետ․ նրանցից մեկը երիտասարդ էր՝ մոտ երեսուն տարեկան, մյուսն ավելի մեծ էր։ Այդ երկուսի հետ վիճաբանողը հանկարծ հանեց զենքը ու սկսեց կրակել»,- պատմում է ականատեսը։

Համեմատաբար երիտասարդ տղամարդը կրակոցներից հետո ընկել է գետնին, մյուս տղամարդն էլ վիրավորվել է։

«Գոռում էր. «Հովո ջան, Հովո ջան․․․»»,– պատմում է ականատեսը։
Նրա խոսքով` կրակոցներ արձակած տղամարդն անմիջապես փախել է ավտոմեքենայով։

Հարակից շենքի բնակիչները սկսել են զանգել ոստիկանություն ու շտապօգնություն, մոտ 10 րոպեի ընթացքում դեպքի վայրում են եղել նաև ոստիկանները, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք` ժամը 06:30-07։30-ի հատվածում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկանները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի վայրից մեկ հոգի էլ հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց։

Սպանության վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և մեկ այլ ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, մոտակայքում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում` մահակ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր