Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

08 մայիս 2021 12:00

Էրդողանի կենդանության օրոք իր պաշտամունքը՝դառնալու նոր Աթաթուրք, կարող է վերածվել ատելության նրա մահից հետո

Թուրքիայում արդեն ակնհայտ է դառնում, որ Էրդողանը ցանկություն ունի դառնալու Թուրքիայի նոր Աթաթուրք։ Այս մասին անդրադարձ է կատարել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքի էջում։  


ՈՒշադրություն դարձրեք նկարին։ Այստեղ ոչ այնքան պատից Էրդողանի նկարի առկայությունն է, այլ հավասարության թաքնված քարոզը։ Աթաթուրքը Թուրքիայի հասարակության համար ամենա , ամենան է, բայց այդ Էրդողանը կարողանում է հասնել նրան, որ հավասարության սկզբունքով իր նկարը ՝ սև ու սպիտակ, նույնաձև շրջանակով հայտնվի ընդունելության սենյակի պատին, այն սենյակի որտեղ ընդունում են եվրոպացի պաշտոնյաին։


Թուրքերը մեծ ուշադրություն են դարձնում այս տեսակ ժեստերի վրա։ Պարզ է, որ Թուրքիայում Էրդողանին սկսել են ընկալել որպես Թուրքիայի հզորության սիմվոլ, քանի որ որտեղ Թուրքիայի զորքը մտել է, այնտեղ գրեթե հաղթել է․․․


Բայց չի կարելի այս ամենն այսքան միանշանակ ընդունել, քանի որ այս ամենը տեղի է ունենում նրա կենդանության օրոք։ Բոլորին պարզ է, որ նա ամենադաժան ձևով պատժում է իր ընդդիմախոսներին, քննադատներին՝ մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ։ Էրդողանի կենդանության օրոք Էրդողանի պաշտմունքը կարող է վերածվել Էրդողանի նկատմամբ ատելության նրա մահից հետ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր