Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

08 մայիս 2021 13:50

Հայաստանում պատերազմի մասնակիցներին ընտրությունների նախաշեմին քրեական գործեր են սպառնում

Ըստ «օդում կախված լուրերի»՝ ընտրությունների նախաշեմին Հայաստանի ռազմական ոստիկանությունը փորձում է ճնշում գործադրել պատերազմի մասնակիցների վրա՝ սպառնալով քրեական գործեր հարուցել: Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

«Կրկին, ըստ «օդում կախված լուրերի», քրեական ոստիկանության պետը եւ գերատեսչության աշխատակիցները մարզերում «աշխատանքներ են տանում» համայնքների ղեկավարների հետ»,- ասաց նա: 

Իրավապահներին կոչ անելով չծառայել դավաճանական իշխանություններին՝գեներալը կարծիք հայտնեց, որ իշխանություններն արդեն սպառնալիքների եւ կեղծարարության են անցել:

«Ըստ որոշ տեղեկությունների՝ մի շարք պատգամավորներ ասում են.«Իսկ ի՞նչ է լինելու մեզ. չէ որ կա Մուկուչյանը (ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյան - խմբ.): Բայց եթե նա փորձի գնալ կեղծիքների ճանապարհով, ապա պետք է իմանա, որ խստորեն կպատժվի», - հավելեց Պետրոսյանը:

Ակնկալվում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր