Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

08 մայիս 2021 15:05

Տեսանյութ.Թաքցնում են ժողովրդից, իրենք բանակցում էին, որպեսզի հայկական բեռնատարներն այդ միջանցքով երթևեկեն ,սակայն մերժել են

Հայաստանը չունի այն Արցախը և Արցախն էլ այն Հայաստանը, որը կային մինչև սեպտեմբերի 26-ը։ Այս մասին «Նեմեսիս» հաղորդաշարի ընթացքում ասել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը, խոսելով Արցախյան վերջին պատերազմի մասին։

Քաղաքագետը նշել է, որ Արցախում հիմա լավագույնս է երևում մեր պատմության ամենաբարդ և ամենավճռորոշ այն երևույթը, որ ժողովրդագրությունն է որոշում պատկանելությունը․ «Ցեղասպանությունն ինչի՞ համար արվեց, որ ուղղակի այդտեղ մարդ չլինի․ Չկա մարդ,  չկա պրոբլեմ։ Քանի կար մեր առաջնագիծը, մեր սուվերեն բանակը, Աղդամ, Ջաբրայիլ, մեր զինվորը կանգնած էր, այդ դեմոգրաֆիկ խնդիրն այդքան օրհասական չէր երևում, որովհետև բանակն իրենով դա պահպանում էր։

Օրինակ, եթե այնտեղ ապրեր ոչ թե 100 հազարի չափ մարդ, այլ 400 հազարի, հավատացեք, Ադրբեջանին այդքան հեշտ չէր լինի պատերազմ սկսել, որովհետև մոբիլիզացիոն ռեսուրսը շատ կլիներ»,-նշել է նա։

Էլբակյանի խոսքերով, այս խնդիրը Հայաստանի ամենածանր խնդիրն է, որովհետև հայկական լեռնաշխարհում հայ ազգը երբեք այսքան քիչ չի եղել․ Մենք հիմա պատմական մինիմումում ենք գտնվում․ «Այս իշխանություններն ունեն նման հատկություն, երբ փորձեն համոզել՝ հա դե ի՞նչ, արտագաղթ միշտ է եղել»։

Նա ընդգծել է, որ Սյունիքն ադրբեջանցիների հաջորդ թիրախն է․ «Երբ մենք տարիներ շարունակ կրկնում էինք Մոնթե Մելքոնյանի խոսքերը մարդիկ երևի լուրջ չէին ընդունում կամ մտածում էին ուղղակի հայրենասիրական խոսք է, բայց Մոնթե Մելքոնյանը մտածող, հասկացող մարդ էր։ Մոնթեն աշխարհը տեսել էր, հասկացել էր աշխարհի կարգը և այստեղ փորձում էր դա բացատրել։

Հիմա մենք այդ իրողությունը տեսնում ենք․ Կորցրեինք Արցախը, թիրախում հաջորդը Զանգեզուրն է։ Եթե նայեք ադրբեջանական քարոզչական թեզերը, ամբողջը դեպի Զանգեզուրն է, և առհասարակ Հայաստանի մնացած տարածքն է թիրախում»։

Ինչ վերաբերում է «Մեղրիի միջանցքին», Էլբակյանը նշել է, որ այդտեղ մեկ միջանցք չէ․ «Կապիտուլյանտը համաձայնվել է միանգամից երեքի, ամբողջ Սյունիքի տարածքով։ Հաշվի առեք, որ կապիտուլյացիոն համաձայնագրի մեջ գրված է, որ նաև Շուշին շրջանցող նոր ճանապարհ պետք է կառուցվի, մեկը՝ Շուշիից մոտավորապես դուրս է գալիս Գորիս, մյուսը՝ վերևը՝ Եղեգնաձորով։

Սա նշանակում է, որ ամբողջ Սյունիքն օղակվում է ու Թուրքիան լրիվ լեգիտիմ իրավունք է ստանում միջամտելու Հայաստանի ներքին գործերին։ Օրինակ, եթե հիմա չլինի, երկու տարուց լինի, սահմանադրական կամ ոչ սահմանադրական ճանապարհով լինի, եթե իրենց ուզած իշխանությունը փոխվեց, իրենք այդ պարտվածին ասելու են՝ դու վեր կաց, ցույց արա, մենք մեջքիդ կանգնած ենք։ Մի հատ ցույց կլինի, ոստիկանություն, բախում, զորքը կմտցնի և կասի՝ սա ոչ էֆեկտիվ պետություն է, սահմանադրական կարգի տապալում է, մենք այստեղով ճանապարհներ ունենք, մեր կենսական շահերն ունենք, մենք այստեղ զորք ենք մտցնում ու կարգուկանոն հաստատում։

Ի դեպ, թաքցնում են ժողովրդից, որ իրենք բանակցում էին, որպեսզի հայկական բեռնատարներն այդ միջանցքով երթևեկեն ռուսական և ղազախական համարներով։ Իրենց, ոնց հասկանում են մերժել են։

Բա, եթե այդպես լավ ապաշրջափակում է, եղբայրություն է, բա ինչից եք վախեցած, ինչի եք ուզում ձեր մեքենաների վրա ղազախական համարներ դնել։

Կապիտուլյանտը կապիտուլյանտ, հողատուն հողատու, ամեն դեպքում, ինչ-որ բաներ հասկանում են երևի, այլ հարց է, որ ոչ կամք ունեն դրան դիմադրելու, ոչ էլ անգամ, եթե կամք ունենային, ձևերը գիտեն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր