Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է          Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու       Էջմիածին քաղաքում այրվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և կենցաղային իրեր    

10 մայիս 2021 10:00

Բա ասում էիք՝ երկաթգիծ, բա ասում էիք՝ ճանապարհ բացել...մինչդեռ հաջորդ մասշտաբային զորավարժությունը տեղի է ունենալու Նախիջևանում

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.


«Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կրկին բանի տեղ չդնող, դեռ մի բան էլ այդ փաստը ոչ այդքան կարևոր համարող քարոզչություն մեր կողմից։




Չի կարելի, հիմա պետք է աղմուկ աղաղակ բարձրանեիք, ոչ թե ռեպորտաժներ սարքեք, որ ինչ ա, զորավարժություն ա էլի․․․ Բա ասում էիք՝ երկաթգիծ, բա ասում էիք՝ ճանապարհ բացել։ Հաջորդ զորավարժությունն՝ ավելի մասշտաբային, տեղի է ունենալու Նախիջևանում, խոսքս հիշեք ու այդ ժամանակ էլի կասեք՝ դե զորավարժություն ա էլի, մեծ աղմուկ պետք չի սարքել․․․Հենց այդպես չեք պատրաստվում հաջորդ պատերազմին, հենց այդպես կրկին տանում եք պարտության․․․»:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր