«Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել, կա տուժած          Սիրիայում տեղի ունեցող գործընթացի հեռանկարներից մեկը ոչ միայն թուրք-իսրայելական ուղիղ բախnւմը կարող է լինել, այլ նաև Իրանի աստիճանական վերադարձը Սիրիա       Պատերազմից առաջ միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված    

10 մայիս 2021 10:16

Ռուսական բանակը կստեղծի ռադարների անտեսանելի «Դրել» ավիառումբ, որը թույլ կտա հարվածել օբյեկտներին՝ առանց ներթափանցելու պաշտպանության միջոցների գոտի

Ռուսական բանակը 2021 թվականին նոր «Дрель» ավիառումբ կստանա։ Այս մասին Ինտերֆաքս -ին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը։


«Փորձարկումների արդյունքները հաստատել են «Դրել» ավիառումբի մարտական արդյունավետությունը: Գնումները նախատեսվել են 2021 թվականի պետական պաշտպանական պատվերի համաձայն եւ 2022-2023 թվականների պլանային ժամանակաշրջանի համար»,-ասել է նա:


2018 թվականի մարտին հաղորդվել էր, որ նորագույն «Դրելը» կկարողանան տեղադրել հինգերորդ սերնդի Սու-57 ռուսական կործանիչների վրա: Ավիառումբը թույլ է տալիս հարվածներ հասցնել օբյեկտներին՝ առանց ներթափանցելու հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների գոտի:


Նախատեսված «Դրել» ավիառումբը մշակվել է «Բազալտ» ՀԿ-ի կողմից եւ նախատեսված է զրահատանկային տեխնիկայի, վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանների, էներգետիկ սարքավորումների եւ զենիթահրթիռային համալիրների կառավարման կետերի ոչնչացման համար: Ըստ մշակողի հայտարարության, «Դրելը» անտեսանելի է ռադարների համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր