Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 մայիս 2021 11:06

Ասադը որքան էլ ներկայացնեն որպես բռնապետ,պայքարում է հանուն պետության պահպանման, մեր խնդիրն է լինելու Հայաստանը «վերադարձնել» Մերձավոր Արևելք՝ դրանից բխող դաշինքներով ու համագործակցությամբ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․


«Եվս մի կարևոր տարածաշրջանային զարգացում, որն անխուսափելիորեն պետք է լիներ մեր ուշադրության կենտրոնում։


Անցնող երկուշաբթի Դամասկոս է ժամանել Սաուդյան Արաբիայի հետախուզության պետը, որտեղ քննարկվել են Սիրիայի և Ս. Արաբիայի միջև հարաբերությունները։


Այո՛, ճիշտ հասկացաք։ 2011 թվականից մինչև այսօր Սիրիայի օրինական իշխանության՝ Բաշար Ասադի դեմ կռվող ու վերջինիս տապալելու համար հսկայական ջանքեր գործադրած և փորձեր արած կոալիցիայի հիմնական անդամներից մեկը՝ Սաուդյան Արաբիան 10 տարի անց պաշտոնապես սկսում է բանակցել Սիրիայի հետ։


Ասադը, իսկ իր թիկունքին՝ Իրանը և ՌԴ-ն, տարածաշրջանում հերթական հաղթանակն են գրանցում։
Բայց առավել կարևոր է այն, որ միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիան Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ է արել. դեռևս մարտ ամսին երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցություններ են սկսվել։


Այլ խոսքով. Սիրիան և Իրանը հետևողականորեն վերականգնում են խարխլված դիրքերը։ Այսպես է լինում, երբ պետությանդ առաջնորդը մինչև վերջ պայքարում է հանուն պետության պահպանման և ազգային շահերի։ Ասադը 21-րդ դարում այդպիսի առաջնորդի օրինակ է (շատերի համար՝ անսպասելիորեն), որքան էլ որ համապատասխան շրջանակներ նրան ներկայացնեն որպես բռնապետ։


Դե իսկ Իրանի տարածաշրջանային քաղաքականության արդյունավետության մասով իրանագետները դեռ կպատմեն։


Մեզ մնում է միայն հուսալ, որ երբ Հայաստանում լինել ազգային ուժեր, ապա իրենց առաջնային խնդիրն է լինելու Հայաստանը «վերադարձնել» Մերձավոր Արևելք՝ դրանից բխող դաշինքներով ու համագործակցությամբ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր