10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

10 մայիս 2021 12:52

Դուք 2018թ–ից հետո որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ բիզնեսի մեջ փայ մտնի,որևէ մեկն ասի, որ հարկայինն իրենց«քերում է »

Խորհրդարանն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ իր իշխանության տարիներին Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշներին։


«Դուք Էսօր չեք տեսինի մի բիզնեսեն, որն ասի, որ հարկայինն իրենք «քերում է»»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ 2018թ–ից հետո Հայաստանում բոլորը մոռացել են «հարկային գերավճար» կոչվող երևույթի մասին, որի հաշվին, ըստ նրա, նախկին իշխանությունները բիզնեսից ավել գանձված գումարներով բյուջե էին ապահովում։


«Դուք 2018թ–ից հետո որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ բիզնեսի մեջ փայ մտնի։ Որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը մտածի` իր սեփականությունը կշարունակի՞ մնալ իր սեփականությունը, թե՞ որևէ մեկը կգա և կասի, որ դրա 10,20, 50 տոկոսը, կամ ամբողջը իմն է»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` ՀՀ–ում վերացել են նաև մենաշնորհները, երբ ինչ–որ մեկն ուներ որևէ ապրանք ներմուծելու իրավունք, իսկ մյուսները` ոչ։
Նա հիշեցրեց, նաև, որ նախկինում օրենքով նախատեսված 6 ամսվա փոխարեն ներկա իշխանությունը սահմանել է գործարարներին ԱԱՀ–ի վերադարձի 1–ամսյա ժամկետ, որի արդյունքում կառավարությունը 2 տարում շուրջ 500 մլրդ դրամի պարտք է վերադարձրել բիզնեսին ու այսօր ժամկետանց պարտք չունի։


Փաշինյանը նշեց նաև եկամտահարկի ու շահութահարկի նվազեցման նախաձեռնությունների մասին, որոնց արդյունքում 2023թ–ի հունվարի 1-ից Հայաստանում կգործի համահարթ 20 տոկոսանոց եկամտահարկ։ Իսկ շահութահարկն արդեն 20 տոկոսի փոխարեն սահմանվել է 18 տոկոս։


Վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարեց, որ 2018թ–ի մարտի 1-ի համեմատ 2021թ–ի մարտի 1-ին Հայստանում գրանցված աշխատատեղերն ավելացել են 85 038–ով, ինչը նրա խոսքով, խոսում է ստվերային աշխատատեղերի կրճատման մասին։


«Երկար ժամանակ, և, ցավոք, հիմա էլ Հայաստանում գոյություն ունի ստվերային աշխատավարձի ինստիտուտ, երբ մի աշխատավարձ գրանցվում, բայց մեկ այլ աշխատավարձ ճարվում է։ Բայց մենք այստեղ էլ լրջագուն հաջողության ենք հասել, 2018թ–ի մարտի 1-ի համեմատ 2021թ–ի մարտի 1-ին մենք համընդհանուր աշխատավարձի ֆոնդի 36 տոկոսով ավելացում ունենք, ընդհանուր` 34 մլրդ դրամով»,– ասաց Փաշինյանը։


Իսկ ամենակարևոր փոփոխությունը տնտեսական օրենսդրության մեջ Նիկոլ Փաշինյանը համարում է գույքահարկի դրույքաչափերի վերանայումը։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր