Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան       Մակրոնի հրաժարականի պահանջով խնդրագիր՝ ավտորիտարիզմի ամրապնդման և երկիրը ուկրաինական հակամարտության մեջ վտանգավոր կերպով ներքաշելու համար    

10 մայիս 2021 13:09

Եռաբլուրում զոհվածի հայրը թքել է Սասուն Միքայելյանի՝ իրեն պարզած ձեռքին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տհաճ միջադեպ է տեղի ունեցել Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի հետ:

Մայիսի 8-ին, Եռաբլուր կատարած այցի ժամանակ, Սասուն Միքայելյանը որոշել է այցելել նաև Արցախյան երկրորդ պատերազմում զոհված տղաների գերեզմաններին:

Նա մոտեցել է շիրիմներից մեկին, որտեղ ծնողները սգալիս են եղել իրենց որդու մահը:

NEWSPRESS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Սասուն Միքայելյանը ձեռքը մեկնել է ծնողին՝ վերջինիս ձեռքը սեղմելու համար, սակայն զոհվածի հայրն իր ձեռքը ոչ միայն նրան չի տվել, այլև թքել է Սասուն Միքայելյանի ձեռքին:

ԵԿՄ նախագահի կողքին գտնվողներից մի երկուսը, հավանաբար հաշվեհարդար տեսնելու միտումով, կտրուկ առաջ են նետվել դեպի զոհվածի հայրը: Սակայն Միքայելյանը հետ է շրջվել և հեռացել՝ հասկացնելով, որ գան իր հետևից ու հանգիստ թողնեն ծնողին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր