ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ          Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին       Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը».մայիսի 9-ին Սուրբ Գայանե եկեղեցուց՝ դեպի Երևան    

10 մայիս 2021 14:23

«Լեռնային Ղարաբաղում կռված հայ ահաբեկիչների և վարձկանների դեմ հատուկ քրեական գործեր կան».Ադրբեջանի գլխավոր դատախազ

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում կռված հայ ահաբեկիչների և վարձկանների դեմ հատուկ քրեական գործեր կան» և հավելել, որ վերոնշյալ անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել, հայտնում է minval.az լրատվականը։


Նա ասել է․ «Նրանցից մեկի՝ Լիբանանի քաղաքացու նկատմամբ քրեական գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան: Քրեական գործին համապարփակ և օբյեկտիվ մոտեցման համար տվյալ անձի նկատմամբ կիրականցվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան քննություն: Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործը նույնպես ավարտական փուլում է: Այս կապակցությամբ հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի»։


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք , մայիսի 4-ին 3 հայ գերիներ Բաքվից վերադարձվել են Երևան:


Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:


Նշենք՝ գերիների վերադարձի մասին ավելի վաղ հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները, նշվում էր, որ նրանք գերեվարվել են պատերազմի ավարտից հետո։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր