Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 մայիս 2021 15:02

Փաշինյանն իր կառավարումը կավարտի ոչ թե բանտով կամ փախուստով, այլ ...Քոչարյանը ոչ միայն չտապալեց իր առաջին հանրահավաքը, այլև կարողացավ ավելի շատ մարդ հավաքել, քան...

Երևանում իսկական նախընտրական արշավ է սկսվել: Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չտապալեց իր առաջին հանրահավաքը, այլև կարողացավ ավելի շատ մարդ հավաքել, քան Փաշինյանն այս տարվա մարտի 1-ին: Թեև Փաշինյանը բերեց բոլոր նրանց, ում կարող էր՝ ամբողջությամբ օգտագործելով վարչական ռեսուրսը.  գրում է ռուսական թելեգրամյան Старше Эдды էջը՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպված հանրահավաքին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

«Փաշինյանի հաղթանակի միակ հնարավորությունը ցածր մասնակցությունն է: Հենց դրա վրա է, որ պրոփաշինյանական ռեսուրսները ճնշելու են, այդ թվում՝ Հայաստանի նախագահ (Արմեն) Սարգսյանը: Հնարավոր է Նիկոլ Վովաևիչը փորձի չեղյալ հայտարարել ընտրությունները այս կամ այն պատրվակով: Դա բավականին աշխատանքային տարբերակ կլինի և, հավանաբար, քննարկվել է Փաշինյանի թիմի փակ հանդիպումներում:

Պարզապես հանրահավաքից հետո ընտրությունները չեղարկելը նշանակում է սկսել իրական ուժային առճակատում, որի հնարավորությունը Փաշինյանը չունի: Եվ նա իր կառավարումը կավարտի ոչ թե բանտով կամ փախուստով, այլ դեֆենեստրացիայով (պատուհանից դուրս նետել) Հանրապետության հրապարակում»,– գրում է ալիքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր