Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

10 մայիս 2021 17:24

Ադրբեջանցիները ջնջել են Շուշիի Թամիրյանցի աղբյուրի հայկական գրությունները

Ադրբեջանցիները հերթական բարբարոսությունն են թույլ տվել թշնամուն դավադրաբար հանձնված հայոց Շուշի բերդաքաղաքում։

Այս անգամ թշնամին քաղաքի պատմությունը խեղաթյուրելու հերթական քայլն է արել՝ ջնջելով Շուշի քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող՝ Թամիրյանցի հայտնի աղբյուրի հայկական գրություններն ու քրիստոնեական որմնագրերը։

Ադրբեջանական ԶԼՄ–ները տեղադրել են հուշարձանի հայկական տեսքով հին նկարները և դրան կցել ավելի վաղ՝ ԽՍՀՄ տարիներին արված նկարներ՝ ցույց տալով, որ իբր հայերը քաղաքը 1992 թ. մայիսի 9-ին ազատագրելուց հետո են հուշարձանի վրա հայկական հետքեր թողել։ Սակայն այդ հուշարձանի վրա արաբատառ գրություններ հայտնվել էին միայն քաղաքում 1910-ների վերջին տեղի ունեցած հայկական ջարդերից հետո։ Իսկ հուշարձանի սկզբնական տեսքը հենց հայկական է եղել։

Աղբյուր–հուշարձանը կառուցել է շուշեցի հայտնի բարերար Թադևոս Թամիրյանցը 1890-ականների վերջին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր