Արցախում կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար․«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում բավականին լավատեսությամբ են տրամադրված Հայաստանում նախատեսված արտահերթ ընտրություններին՝ համարելով, որ դրանով կա հնարավորություն Նիկոլ Փաշինյանից վերջապես ձերբազատվելու համար:
Չնայած Արցախի իշխանություններն ու առաջին հերթին Արայիկ Հարությունյանը, այդ իրավիճակով պայմանավորված, մտահոգություններ ունեն, որովհետև ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ուղղակիորեն կասկածի տակ է դրվելու նաև իրենց իշխանությունը, այդուհանդերձ, Արցախի իշխանությունները դեռևս զերծ են մնում ՀՀ իշխանություններին լուրջ աջակցություն ցուցաբերելուց:
Նրանք մտահոգություն ունեն, որ Հայաստանի իշխանություններին հրապարակային աջակցությունը կարող է Արցախի ներսում ներքաղաքական նոր զարգացումներ առաջ բերել, իսկ ստեղծված զգայուն իրավիճակում դա կարող է նրանց համար ճակատագրական լինել:
Թե ինչ վերջնական որոշում կկայացնեն Արցախի իշխանությունները, կերևա առաջիկա օրերին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։