Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

11 մայիս 2021 14:32

Հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզը կհանձնի Բաքվին․ Լավրով

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում։


«Այժմ, երբ Ադրբեջանը կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և ազատագրեց իր հողերը, վերականգնեց վերահսկողությունը պետական սահմանի վրա, մենք արդեն կարող ենք խոսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին: Ադրբեջանը շահագրգռված է դրանով», - հայտարարեց Բայրամովը։


Բայրամովի խոսքերով, այսօր քննարկված հիմնական թեմաներից մեկը եռակողմ համաձայնագրի իրագործումն էր, ասելով, թե «ադրբեջանական կողմը կարծում է, որ այս համաձայնագիրը բավարար պայմաններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման համար, նպաստում է նոր իրողությունների ի հայտ գալուն»:


Ադրբեջանի ԱԳ նախարարն ասում է, որ «Ադրբեջանը լիովին կատարում է նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության պարտավորությունները», որի օրինակ է բերում ադրբեջանական կողմից Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու պայմանների ստեղծումը:


«Եռակողմ համաձայնագրի համաձայն՝ ադրբեջանական կողմի զինվորները ձմռանը նույնպես մասնակցել են պատերազմում զոհված հայ զինվորների մարմինների որոնմանը: Ադրբեջանական կողմը նույնպես օգնություն է ցուցաբերել մահացածներին որոնելու հարցում»,-ասաց Բայրամովը, նշելով, որ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 1600 աճյուն, վերադարձրել է ռազմագերիներին։


Համաձայնագրի կնքումից անմիջապես հետո Ադրբեջանը, Բայրամովի խոսքերով, կատարել է իր ստանձնած պարտավորությունները, ապահովել անվտանգ տարածք Ադրբեջանի տարածքով, կրկնելով Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե իրենք ապահովում են անարգել հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի միջև ճանապարհի երկայնքով, որը գտնվում է ազատագրված տարածքներում, այս ճանապարհի ավելի քան 20 կիլոմետրն այսօր ՀՀ քաղաքացիների օգտագործման տակ են:


Բայրամովը խոսեց ականների քարտեզների մասին, ասելով, որ հայկական կողմը չի տալիս այդ քարտեզները, որը պատերազմից հետո հանգեցրել է երկու տասնյակից ավել զոհերի ու վիրավորների։


Բայրամովը խոսեց տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։


«Ցավոք, հայկական կողմից հաճախ չենք տեսնում կառուցողական մոտեցում, որոնք արգելակում են եռակողմ համաձայնագրերի կատարումը, գործընթացում նյարայնություն են մտցնում ու տորպեդահարում են գործընթացը, ինչը չի նպաստում տարածաշրջանում կարգավորմանը»,-ասում է Բայրամովը ու որպես օրինակ ներկայացնում դեկտեմբերի վերջին հայ զինվորների գերեվարումը, թե իբր նրանք ներխուժել էին Ադրբեջանի տարածք։


«Այս խմբի մի մասը, որը հակադրություն է ցուցաբերել, օպերացիայի ժամանակ ոչնչացվել է, մյուսների նկատմամբ իրականացվում են հետաքննություն»,-ասում է Բայրամովն ու հավելում, թե Ադրբեջանը կատարում է հումանիտար պարտավորությունն ու այս անձանց նկատմամբ հումանիտար մոտեցում է ցուցաբերվում, նրանց համար ստեղծվել են տեսա-ձայնակապի հնարավորություն հարազատների հետ, նրանց այցելու են Կարմիր խաչի ներկայացուցիչները։


Բայրամովը վտանգավոր է համարում Հայաստանում ռևանշիստական հայտարարությունները, ասելով, որ իրենք ուշադիր հետևում են դրանց։


Բայրամովն Արցախի Հանրապետությունում ապրող հայերի մասին ասում է․ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում ապրող հայ բնակչությանը, ապա Ադրբեջանը պատրաստ է բոլոր անհրաժեշտ ջանքերն իրականացնել՝ Ադրբեջանում այս քաղաքացիների քաղաքական, տնտեսական, սոցիալական ինտեգրացիայի համար»։
Ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր