Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան       Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը    

11 մայիս 2021 15:03

Ես չգիտեմ՝ որ տեղանքի տավար կամ էշ պիտի լինի մարդը, որ չհասկանա՝ նոր պատերազմ է հասունանու

«Էրդողանն աշխատում է հանուն գլոբալիստների պլանների իրականացման, վերջերս մեր հայրենակիցներից մեկը Աբու-Դաբիում մի մեծ, ծավալուն հոդված էր տպել, որտեղ նշվում էր՝ Արցախյան վերջին պատերազմը շատ խոշոր աշխարհաքաղաքական ուժերի փոփոխության, վերադասավորման արդյունք է։ Ու դա կարելի է համարել համաշխարհային պատերազմի մանրանկարչական տարբերակը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Նրա խոսքով, երբ Ալիևը մի քանի անգամ կրկնում է, որ շուտով նոր պատմական ձեռքբերումներ է ունենալու, իսկ Թուրքիան էլ նոր ավիաբազա է բացում Նախիջևանում, ապա պետք է հասկանալ՝ նոր պատերազմ է սպասվում։

«Ես չգիտեմ՝ որ տեղանքի տավար կամ էշ պիտի լինի մարդը, որ չհասկանա՝ նոր պատերազմ է հասունանում։ Գոնե հետևեք. ինքն էլ Արցախի մասին չի խոսում, արդեն խոսում է Սյունիքից, Սևանից»,- նշեց նա։

Քաղաքագետը նկատեց՝ Ադրբեջանը շարունակում է զենքով հարստանալ, և այդ ֆոնին ԱՄՆ-ն պատռել է իր դիմակը՝ Ադրբեջանին անխոչընդոտ օգնություն՝ այդ թվում ռազմական օգնություն, տրամադրելով։

«Առաջ դա իրականացվում էր Իսրայելի միջոցով. մեզ էլ էշի տեղ դնելով խաբում էին, թե դա Իրանի դեմ է, իսկ արդյունքում կոտորում էին մեզ։ 5000 զոհի մասին ենք խոսում, բայց ըստ իս, դա սխալ տվյալ է։ Հարևանի երեխայի անգամ աճյունը չեն գտնում, ինքը չկա պատերազմի 3-րդ օրվանից։ Մենք դեռ չգիտենք՝ քանի զոհ կա, քանի անհետ կորած կամ գերի։ Էլ չենք ասում, որ վիրավորների կեսն անաշխատունակ են»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր